Ազգային պար բաժին

Վարդավառի ծեսը՝ «Բարեկամություն» ճամբարում

 Հունիսի 26-28-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կայացավ  «Բարեկամություն» ճամբարը , որը   մանկավարժական նորարարության, ստեղծագործական համագործակցության բաց հարթակ է: Երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի անմիջական ղեկավարությամբ, ճամբարի մասնակիցները ծանոթացան Վարդավառի ծեսին՝ պատրաստելով ծիսական պարագաներ, սովորեցին ծիսական երգեր, պարեր, կատարեցին ծիսական գործողություններ: Ընդհանուր համագործակցության արդյունքում էլ ծնվեց այս տեսաֆիլմը: ...
Կարդալ ավելին

Վարպետ Ռուդիկ Հարոյան

 Հուլիսի 3-ին  ազգագրագետ-բանահավաք, պարուսույց, տնտեսական գիտությունների թեկնածու Ռուդիկ Հարոյան վարպետի ծննդյան օրն է:

Մեր նախնյաց ավանդական երգերն ու պարերը, ծիսական արարողություններն այն թանկագին մասունքներն են, որոնց հաղորդակցվելով ճանչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկնում ես հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը: Պարը, պարերգը մարմնի հոգու թարգամանն են, աղոթարանը:

Ռ. Հարոյան

Ռուդիկ Հարոյան/Փորձասենյակ

Նվիրվում է Ռուդիկ Հարոյանի...

Կարդալ ավելին

«Պարն ու մանուկը» Կոմիտաս

Պարն ու մանուկը

Մեր ընտրած նյութին անցնելե առաջ՝ հարկ կզգամ բացատրել,թե ինչ նշանակություն ունի մանկական երգեցողությունն ապագա ազգային դաստիարակության գործի մեջ: Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե,վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա,այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերով: Յերգը ներքին՝հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով,յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ վոր ընթանան,յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ յերգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:

Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող յերեվույթ մըն ե. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ,վասնզի պետք ե գիտենալ,թե ամեն գեղարվեստ ,-ինչպես՝յերաժշտություն,քանդակագործություն,ճարտարապետություն և այլն,-շարժում ե: Ամեն կյանքի մեջ պար կա:Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը  միթե պար չէ:

Կարդալ ավելին

Հայ գեղջուկ պարը

Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը:

Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին: Բայց պարի ոգին` շեշտ, հանգ և եղանակ, ազգային և ինքնուրույն կերպարանք է ստանում խառնվածքի և քաղաքակրթության աստիճանի համեմատ:...

Կարդալ ավելին

Կրթամշակութային արշավ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ

Հունիսի 22-24-ը , հայ-վրացական հանրակրթական կամուրջներ  ծրագրով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ Սամցխե-Ջավախքում էին:

Կարդալ ավելին

Միջին դպրոցի լրագրողական խմբի հյուրն էր «Վան» ազգագրական խումբը

 Լրագրողական ակումբի  հյուրն էր (ՀՊՃՀ) Հայրիկ Մուրադյանի «Վան» ազգագրական երգի-պարի համույթը, գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ Հովհաննիսյան։

Կարդալ ավելին

Միջին դպրոցի սովորողները՝ Հարավային դպրոց-պարտեզում

Միջին դպրոցի սովորողները՝  «Սովորող-սովորեցնող»  նախագծի շրջանակներում  եղան Հարավային դպրոց-պարտեզում : Նրանք իրենց կրտսեր ընկերներին սովորեցրեցին  նոր  երգեր և պարեր:

Կարդալ ավելին

«Հարթակ» ակումբի հյուրն է Գագիկ Գինոսյանը

Պարի միջազգային օրը՝ մայիսի 28-ին, «Գեղարվեստի հարթակ» ակումբի հյուրն էր Գագիկ  Գինոսյանը: Նկարահանումը և մոնտաժը՝ Սուսան Ամուջանյանի

Կարդալ ավելին

Տեսադաս. Բարեկենդանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 «Բարեկենդանի ծեսը կրտսեր դպրոցում» «Բարեկենդանը Քոլեջում»  նախագծերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցները,  Քոլեջի նախադպրոցական բաժինը  ներկայացրեցին Բարեկենդանը:

Տեսադասի,  հեղինակ` երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյան:

Կարդալ ավելին

Զատկական ծեսը Արևմտյան դպրոց-պարտեզում

  Արևմտյան դպրոց-պարտեզ

Սոֆյա Գրիգորյան, Տաթևիկ Մանվելյան և ընկերներ

Կարդալ ավելին