Ազդագիր բաժին

25-րդ տարելիցի տոնակատարության համերգ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան Կամերային երաժշտության դահլիճում (Իսահակյան փ. 1, Երևան) տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցի տոնակատարության համերգը:

Մենակատարներ՝

Մամիկոն Նահապետովը (դաշնամուր)

Դիմիտրի Բոկոլիշվիլին (կլարնետ)

Մուտքն ազատ է:

 

Կարդալ ավելին

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոն

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ազգագրական երգի-պարի տոն կստեղծի բոլորիս համար. հանդիպման վայրն անփոփոխ է՝ սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/:

Կարդալ ավելին

Կոմիտասի 148-ամյակին նվիրված միջոցառումներ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ին հրավիրում է մասնակցելու Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան նվիրված հետևյալ միջոցառումներին.
.
Ժամը 12:00 – այց Կոմիտասի անվան պանթեոն՝ վարդապետի շիրիմին:

Ժամը 13:00 – «Կոմիտասը և հայ կոմպոզիտորական արվեստը» թեմայով դասախոսություն, որը կվարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը:

Ժամը 16:00 – համերգ՝ Հայաստան...

Կարդալ ավելին

«Կոմիտաս» փառատոն Հառիճավանքում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանավորությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 26-ին Հառիճավանքում անցկացնումէ հոգևոր երաժշտության փառատոն՝  նվիրված Կոմիտասի ծննդյան տարեդարձին:

Այս տարի փառատոնը կայանալու է  2-րդ անգամ և կրելու է շարունակական բնույթ:
Փառատոնին ներկա կլինեն Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, անվանի արվեստագետներ, ուսանողներ, աշակերտներ, զբոսաշրջիկներ:...

Կարդալ ավելին

Ծննդյան համերգ

Սեպտեմբերի 4 . Ժ.19:00
«Ծննդյան համերգ»
Շուշան Բլեյան, Թերեզա Բեգլարյան և Լիլիթ Առաքելյան
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահ
Բաբաջանյան 25
Սիրով հրավիրում ենք

Ծրագիր՝

Կարդալ ավելին

Հարո Ստեփանյանի՝ «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շուշիում

 2017թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական  օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Կարդալ ավելին

Համերգի հրավեր

Սիրով սպասում ենք, շնորհակալ ենք այսպիսի նվերի համար:

Օգոստոսի 11-ին` ժամը 19:00

Կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահ

Ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյան, դաշնակահար, երգահան  Արթուր Ահարոնյան. դուետ (Ֆրանսիա)

Ծրագրում՝

  • Դմիտրի Շոստակովիչ. սոնատ ջութակի և դաշնամուրի համար
  • Դմիտրի Շոստակովիչ. 4 պրելյուդ
  • Վիտոլդ Լյուտոսլավսկի. Subito ջութակի և դաշնամուրի համար

Համերգը նվիրվում է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ջութակահար Տատյանա Հայրապետյանին:...

Կարդալ ավելին

Հայկ Դավթյան- Արթուր Ահարոնյան դուետի ելույթը «Սեբաստիա» համերգասրահում

Օգոստոսի 11-ին  ժամը 19:00 տեղի կունենա Ֆրանսիայից ժամանած հայտնի երաժիշտներ՝ ջութակահար և դիրիժոր Հայկ Դավթյանի, դաշնակահար և երգահան Արթուր Ահարոնյանի համերգը:

Կարդալ ավելին

Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ

Հուլիսի 27-ին կրթահամալիրի վոկալի ուսուցիչ, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուսուցիչ-բարեկամ, Երևանի պետական կամերային երգչախմբի մեներգիչ, երգիչ, բոլորիս ընկեր Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է:

Ուզում ենք՝ այս օրն ավանդական դառնա Սեյրանին մեր շնորհակալությունը ասելը՝ իր նախաձեռնությամբ ստեղծված «Բրոյի-բրոյի» նախագծով Երևանում տոնախմբություն անցկացնելով, իրեն ծափահարելով:

Հուլիսի 27, ժամը 19.00, Անգլիական այգի

Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ

Սեյրան Ավագյանի ձայնասկավառակի շնորհանդես

Սեյրան Ավագյան բլոգի նորամուտ

Մասնակիցներ՝ Սեբաստացիներ, Երևանի կամերային երգչախումբ, գործընկերներ-բարեկամներ, երևանցիներ

Կարդալ ավելին

Համերգի հրավեր

Հուլիսի 15-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար` Հարություն Թոփիկյան
Ծրագրում` Կոմիտաս, Է. Հովհաննիսյան, Ս. Եկիմով, Վ. Վայներ, ջազային փոխադրումներ
Մենակատարներ` Գագիկ Հարությունյան, Սարգիս Մինասյան, Մերգելոս Ամիրխանյան, Թամարա Մոսինյան, Վահագն Վարդազարյան
Սիրելի սեբաստացիներ, Մաեստրոն սիրով հրավիրում և սպասում է:

Կարդալ ավելին