Շաբաթվա երգեր

05

Սեպտեմբերի 22-26

«Կոմիտասյան օրերին» ընդառաջ

 

Կոմիտաս, «Իմ չինարի յարը»

(միջին և ավագ դպրոցներ)

 

Արև թըռվըռով ելավ,

Իմ չինարի յա’րը,

Մեր բանը կըռվով ելավ.

Դարդիման յա’րը.

Թըշնամու որդին մեռնի’,

Իմ չինարի յա’րը.

Իրա չար սըրտով ելավ.

Դարդիման յա’րը:

 

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Գովական յա’րը:

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Գովական յա’րը:

Ճըրագը վառ ա, վառ ա,

Իմ չինարի յա’րը,

Հոր հետ վատամարդ դառա.

Դարդիման յա’րը.

Մեր ու աղբեր թող տըվին,

Իմ չինարի յա’րը,

Ես իմ սիրածին առա,

Դարդիման յա’րը.

 

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Գովական յա’րը:

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Գովական յա’րը:

 

Քարափի ծերին կանչի’,

Իմ չինարի յա’րը,

Թող թշնամին ամաչի.

Դարդիման յա’րը.

Արևիդ մեռնեմ յա~ր ջան,

Իմ չինարի յա’րը,

Չինարի պես կանաչի’,

Դարդիման յա’րը:

 

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Գովական յա’րը:

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Իմ չինարի յա’րը,

Գովական յա’րը:

 

 

Կոմիտաս, «Երի, երի ջան»

(միջին և ավագ դպրոցներ)

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Ելել էր ուխտ էր գալի,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրացանը` դուսը տեսա:

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

 

Արև էր ամպի տակին,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Սուրբ Հակոբ ճամփի տակին,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Մի էնպես աղբեր ունեմ,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրեղեն ձին թամբի տակին:

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

«Կաքավի երգը»

(Կրտսեր դպրոց)

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

 

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Քո թև փափուկ ու խատուտիկ

Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կշորորաս ճուտիկներով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Երբ կըկանգնես մամռոտ քարին,

Սաղմոս կասես ծաղիկներին,

Սարեր, ձորեր զըվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտ կըհանես:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

 

 

 

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>