«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ

Նախագիծ. «Հակաբացիլ Կոմիտաս»

  1. Թեման

Կոմիտաս, Կոմիտասի ժառանգությունը

  1. Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Նախակրթարան

Կրտսեր դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց

  1. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ընդհանուր կատարումներով, ներկայացված նախագծերով:

  1. Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  • սովորողներին, սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  ճաշակի ձևավորում:

Ընթացքը

  • Նյութի ընտրություն
  • կյանքն ու գործունեությունը,
  • Կոմիտասը՝ որպես ազգագրագետ,
  • ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար,
  • ունկնդրման համար նախատեսված ստեղծագործություններ.
  • խմբերգեր,
  • մեներգեր,
  • դաշնամուրային ստեղծագործություններ,
  • մշակումներ լարային քառյակի և այլ կազմերի համար,
  • ծրագրային երգեր,
  • Կոմիտասի կատարումները,
  • նամակները, բանաստեղծությունները, հայտնի մարդկանց հուշերը:

Սովորողների հետ տարվող աշխատանքը

  • երգերի ուսուցում, կատարում,
  • ունկնդրում,
  • համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում՝ սովորողների համար, սովորողների կողմից (ցուցադրության համար նախատեսված նյութեր, տեսանյութ, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր),
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք

Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Աղբյուրները՝ համացանց (www.komitas.am,   www.youtube.com , այլ կայքեր), գրականություն:

Նյութի բաշխում՝ ըստ մասնակիցների, սովորողների տարիքային խմբերի

Բոլոր տարիքային խմբերը, բացի նախակրթարանից, կատարում են ընդհանուր կատարման համար ընտրած երգերը.

  1. Արև, արև, ե՛կ, ե՛կ
  2. Հո՜յ, Նազան
  3. Էսօր ուրբաթ է, պաս
  4. Գնացեք, տեսեք
  5. Սոնա յար

Բացի ընդհանուր երգերից, ամեն տարի Երաժշտության կենտրոնը ընտրում է Կոմիտասի երգերից ևս 5-ը, որոնք կատարվում են նախագծի իրականացման շրջանակում:

Նախակրթարանի սաները ընդհանուր կատարման համար ընտրած երգերից կարող են կատարել «Արև, արև, ե՛կ, ե՛կ» և «Գնացեք, տեսեք» երգերը:

Երաժշտության դաստիարակը իր ընտրած երգերը, որոնք կարող են կատարել սաները, ներկայացնում է Երաժշտության կենտրոնին:

Առաջարկվող գրականություն

  • Կոմիտասի հատորները,
  • Կոմիտասի նամակները,
  • Կոմիտասի բանաստեղծությունները,
  • Կոմիտասի մասին գրված գրականություն:

Արդյունքները

Սովորողը  կիմանա

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերը,
  • Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի գրի առած և հորինած ստեղծագործությունները:

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող

Սովորողը կկարողանա

Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, բլոգում, ձայնադարանում

  • Կոմիտասյան օրերին, կրթահամալիրի տարբեր դպրոցների տարբեր խմբեր, որոնք ուսումնական նախագծի շրջանակներում նախապես պատրաստվել են, ելույթներով հանդես կգան ինչպես իրենց դպրոցի սաների, սովորողների, այնպես էլ կրթահամալիրի այլ դպրոցների սաների, սովորողների, դասավանդողների առջև:
  • Սովորողները իրենց ենթակայքերում, բլոգում կներկայացնեն Կոմիտասի մասին իրենց կատարած հետազոտական աշխատանքները, որոնցից լավագույնները իրենց տեղը կգտնեն կրթահամալիրի Ձայնադարանում:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>