Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր

  1. Թեման

Կոմիտաս, կոմիտասյան օրեր

  1. Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը ՆախակրթարանԿրտսեր դպրոցՄիջին դպրոցԱվագ դպրոց
  1. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Նախագծի իրականացումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը, բայց շարունակական է:

  1. Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  • սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  ճաշակի ձևավորում:

Ընթացքը

  • Նյութի ընտրություն
  • կյանքն ու գործունեությունը,
  • Կոմիտասը որպես ազգագրագետ,
  • ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար,
  • ունկնդրման համար նախատեսված ստեղծագործություններ.
  • խմբերգեր,
  • մեներգեր,
  • դաշնամուրային ստեղծագործություններ,
  • մշակումներ լարային քառյակի և այլ կազմերի համար,
  • ծրագրային երգեր,
  • Կոմիտասի կատարումները,
  • նամակները, բանաստեղծությունները, հայտնի մարդկանց հուշերը:
  • Սովորողների հետ տարվող աշխատանքը
  • երգերի ուսուցում, կատարում,
  • ունկնդրում,
  • համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում՝ սովորողների համար, սովորողների կողմից (ցուցադրության համար նախատեսված նյութեր, տեսանյութ, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր),
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք

Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Աղբյուրները՝ համացանց (www.komitas.am,   www.youtube.com , այլ կայքեր), գրականություն:

Նյութի բաշխում՝ ըստ մասնակիցների, սովորողների տարիքային խմբերի

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Երգերի ուսուցում

Նախակրթարան

1.Փայտե ձիուկ

2.Արևների շարք

3.Իլիլի, դիլիլի

4.Դան, դան, դանեդան (5տարեկաններ)

Կրտսեր դպրոց

  1. Հայր մեր
  2. Այբ,բեն,գիմ
  3. Կաքավիկ
  4. Ձիուկ
  5. Լորիկ
  6. Եղնիկ
  7. Կռունկ ծափ տու ու թռի
  8. Հոփ թռի

Միջին և Ավագ դպրոցներ

  1. Իմ չինարի յարը
  2. Սև ա չոբանի շունը
  3. Հոռոմ–Հոռոմ
  4. Արևը կայնե կեսօր
  5. Թագվոր քո ձիուն
  6. Աբարանը քարոտ ա
  7. Աման, աման, Դերիկո յար
  8. Երի, երի ջան
  9. Անձրև եկավ
  10. Երկինքն ամպել է
  11. Ազգային օրհներգ
  12. Քրիստոս ի մեջ

Միջին և ավագ դպրոցների համար նախատեսած երգացանկի երգերից մեկ ամսում կարող են ուսուցանվել 3-ից 4 երգ (շաբաթական մեկ դասաժամ), կան արդեն ուսուցանված երգեր, որոնք կրկնում են: Մյուսներն ուսուցանվում են հոկտեմբեր ամսվա ընթացքում:

Ունկնդրում

Նախակրթարան

Կոմիտասի երգերից

  • Կաքավիկ
  • Քելե, քելե
  • Հո՜յ, Նազան

Կոմիտասի անվան լարային քառյակի կատարումներից

  • Կաքավիկ
  • Ալ այլուղս
  • Քելե, քելե
  • Հո՜յ, Նազան

Կրտսեր դպրոց

 Կոմիտասի երգերից

  • Կաքավիկ
  • Քելե, քելե
  • Հո՜յ, Նազան

Կոմիտասի անվան լարային քառյակի կատարումներից

  • Կաքավիկ
  • Հաբրբան
  • Ալ այլուղս
  • Վաղարշապատի պարը
  • Քելե, քելե
  • Հո՜յ, Նազան

Դաշնամուրային ստեղծագործություններ

  • Շուշիկի
  • Երկինքն ամպել է
  • Հաբրբան
  • Կաքավիկ

Խմբերգեր

  • Սոնա յար
  • Զար զընգը
  • Անձրև եկավ
  • Էս առուն
  • Իլիլի, դիլիլի

Միջին և Ավագ դպրոցներ

Կրտսեր դպրոցի համար նախատեսված ստեղծագործությունները, ինչպես նաև.

Կոմիտասի երգերից

  • Արմենակ Շահմուրադյանի կոմիտասյան երգերի կատարումներ
  • Կոմիտասի կատարումները
  • Այլ երգիչների կատարումներ

Դաշնամուրային ստեղծագործություններ

  • Վաղարշապատի պարը
  • Երկինքն ամպել ա
  • Չինար ես
  • Գարուն ա
  • Չեմ կրնա խաղա
  • Ծիրանի ծառ

Խմբերգեր

  • Սարերի վըրով գնաց
  • Յարն անուշ
  • Ալագյազ
  • Հով արեք
  • Էս գիշեր
  • Հարսանեկան երգերի շարան, 1
  • Հարսանեկան երգերի շարան, 2
  • Քելեր, ցոլեր
  • Չինար ես
  • Ազգային օրհներգ

Ուսումնական ճամփորդություն

  • Կոմիտասի անվան պանթեոն,
  • Կոմիտասի ստեղծագործություններով կազմված համերգների՝ Երևանի համերգասրահներում,
  • Կրթահամալիրի Համերգասրահում կազմակերպված Կոմիտասի ստեղծագործություններից կազմված համերգի մասնակցություն:

 

Առաջարկվող գրականություն

  • Կոմիտասի հատորները,
  • Կոմիտասի նամակները,
  • Կոմիտասի բանաստեղծությունները,
  • Կոմիտասի մասին գրված գրականություն:

Արդյունքները

Սովորողը  կիմանա

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերը,
  • Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի գրի առած և հորինած ստեղծագործությունները:

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:

Սովորողը կկարողանա

Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, բլոգում, ձայնադարանում

  • Կոմիտասյան օրերին, կրթահամալիրի տարբեր դպրոցների տարբեր խմբեր, որոնք ուսումնական նախագծի շրջանակներում նախապես պատրաստվել են, ելույթներով հանդես կգան ինչպես իրենց դպրոցի սաների, սովորողների, այնպես էլ կրթահամալիրի այլ դպրոցների սաների, սովորողների, դասավանդողների առջև:
  • Սովորողները իրենց ենթակայքերում, բլոգում կներկայացնեն Կոմիտասի մասին իրենց կատարած հետազոտական աշխատանքները, որոնցից լավագույնները իրենց տեղը կգտնեն կրթահամալիրի Ձայնադարանում:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>