«Կոմիտաս» փառատոն Հառիճավանքում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանավորությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 26-ին Հառիճավանքում անցկացնումէ հոգևոր երաժշտության փառատոն՝  նվիրված Կոմիտասի ծննդյան տարեդարձին:

Այս տարի փառատոնը կայանալու է  2-րդ անգամ և կրելու է շարունակական բնույթ:
Փառատոնին ներկա կլինեն Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, անվանի արվեստագետներ, ուսանողներ, աշակերտներ, զբոսաշրջիկներ:
Փառատոնը հնարավորություն կտա ճանաչելի դարձնել Հառիճավանքը, որտեղ ապրել և ստեղծագործել է Կոմիտասը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի այդ հոյակապ կոթողում ունկնդրելու  հայ և համաշխարհային հոգևոր երաժշտության բարձրարժեք նմուշներ՝  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 13:30-ին:

Համերգին ներկա գտնվել ցանկացողների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տրամադրում է ավտոբուսներ:

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>