Կոմիտասի 148-ամյակին նվիրված միջոցառումներ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ին հրավիրում է մասնակցելու Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան նվիրված հետևյալ միջոցառումներին.
.
Ժամը 12:00 – այց Կոմիտասի անվան պանթեոն՝ վարդապետի շիրիմին:

Ժամը 13:00 – «Կոմիտասը և հայ կոմպոզիտորական արվեստը» թեմայով դասախոսություն, որը կվարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը:

Ժամը 16:00 – համերգ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի և
Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Աղբյուրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>