ԿՈՄԻՏԱՍ, ԱՇԽԱՐՀԻԿ ԽՄԲԵՐԳԵՐ. CD

middle_d0f5e23f76d1a96712db5d0944b84e5d

Կատարում է  ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան

1. Չինար ես – 3: 13

2. Քելեր ցոլեր – 2: 27

3. Հով արեք, սարեր ջան – 4: 21

4. Մի յար ունեմ – 0: 32

5. Քաղհան – 0: 58

6. Սանդի երգը – 2:09

7. Հով լինի – 1:31

8. Գութանը հաց եմ բերում – 1:05

9. Էս առուն ջուր է գալի – 0:53

10. Սիփանա  քաջեր – 2:42

11. Ալագյազ աչերդ -1:13

12. Անձրև եկավ շաղալեն – 1 :22

13. Սարէն կուգա ջուխտըմ ղոջ – 1:17

14. Հանդեն գաս, գեղը մտնես -1: 13

15.Կապուտ քուռակ հեծել եմ – 2:04

16. Նարո ջան – 1:55

Նկարագրություն՝

1․ Հայ ժողովրդական երգ` «Չինար ես» :  Մշակումը՝ Կոմիտասի: 

 

2. Հայ ժողովրդական   երգ` «Քելեր ցոլեր»: Մշակումը` Կոմիտասի: Կոմիտասյան երկերի իր հատորներից մեկում Ռոբերտ Աթայանը նշում է, որ այստեղ իրականում ժողովրդական երկու երգ է, որոնք կոչվում են «Քելեր, ցոլեր» և «Սարի սովոր», և, ինչպես մի շարք այլ ստեղծագործություններում, այստեղ էլ Կոմիտասը դրանք միացրել է նուրբ ընտրությամբ: Կոմիտասն այս երգը մշակել է թե՛ որպես մեներգ ՝ դաշնամուրի նվագակցությամբ, թե՛ որպես խմբերգ:

 

3. Հայ ժողովրդական երգ` «Հով արեք, սարեր ջան» : Մշակումը՝ Կոմիտասի:

 

4. Հայ ժողովրդական  երգ`  «Մի յար ունեմ»: Մշակումը՝ Կոմիտասի: 

Երգի խոսքերը՝

Մի յար ունեմ, ավչի ա,
Յար նայ, նայ, նայ,
Մեջքը բարակ ղամշի ա,
Յար նայ, նայ, նայ:

ավչի – որսորդ

 

5. Հայ ժողովրդական երգ` «Քաղհան»: Մշակումը` Կոմիտասի: Այս կատարուման քառատողերից բացի, երգը ունի շարունակություն: 

 

 

6. Հայ ժողովրդական «Սանդի երգ» (ձավարածեծ): Կոմիտասն այս երգի վերնագրի կողքին նշել է ձավարածեծ: Սանդով ծեծել են ձավարը և թեփազերծել:  Ռոբերտ Աթայանն այս երգի մասին նշում է, որ բնագրերը կան միայն Պոլսում աշխատած տարիների տետրերում և մշակման մի քանի տարբերակներով: Մեղեդին երեք ինքնուրույն երգերի միացում է, որոնցից ամեն մեկը պատկերում է ձավար ծեծելու ամեն մի դրվագը և ըստ այնմ տեմպը գնալով արագանում է:

 

7․ Հայ ժողովրդական  երգ` «Հով լինի»: Մշակումը` Կոմիտասի:

 

 

8. Հայ ժողովրդական երգ` «Գութանը հաց եմ բերում»: Մշակումը՝ Կոմիտասի: Ռոբերտ Աթայանի կոմիտասյան երեգրի ժողովածուի (Երկերի ժողովածու: Մեներգեր և խմբերգեր) 3-րդ հատորում կարդում ենք. «Ուշադրության է արժանի բուն մեղեդու պարզությունը և նրա ելևէջների նուրբ, բայց նկատելի տարբերությունները»:

 

 

9. Հայ ժողովրդական երգ` «Էս առուն ջուր է գալի»: Մշակումը՝ Կոմիտասի:   Այս երգի մի տարբերակը գրի է առել Կոմիտասը՝ Սուրմալուում, մի տարբերակը՝ նրա աշակերտ Սպիրիդոն Մելիքյանը՝ Ապարանում: Կոմիտասն այս երգը մշակել է թե՛ իբրև մեներգ, թե՛ իբրև խմբերգ:

 

 

10․ Հմայակ Խուրշուդյանը  երգի մեղեդին նոտագրել է Տրապիզոնում: Մանուկ Աբեղյանը  ազատ ոճով շարադրել  է  երգի բառերը  և որպես սյուժե ընտրել է  Ծերենցի  «Երկունք» վեպից՝ սասունցիների հարձակումը արաբների վրա : Կոմիտասն  երգն անվանում է «Սիփանա քաջեր» և  պարբերաբար մշակել է, աշխատելով ՝ որքան կարելի է կատարյալ դարձնել այն:
Կոմիտասի հայտնաբերված ծրագրերից երևում է, որ իր խմբերգային համերգները նա միշտ ավարտել է «Սիփանա քաջեր»-ով: Այդ կանոնից բացառություն են կազմել Փարիզի մեծ համերգը, որն սկսվե՛լ է «Սիփանա քաջեր»-ով:

 

 

11․ Հայ ժողովրդական երգ` «Ալագյազ աչերդ»:Մշակումը՝ Կոմիտասի:  Ռոբերտ Աթայանը նշում է, որ Կոմիտասի՝ 1913 թվականին թանաքով մաքրագրած ծոցատետրում կա միաձայն երգի երկու շարադրություն, և մշակելիս Կոմիտասն այդ երկու տարբերակներից ընտրել է լավագույն կտորները: Մշակված տարբերակում գրված են եղել միայն առաջին տան տողերը: Ալագյազ բառը Կոմիտասի ծոցատետրում գրված է եղել «ալագեօզ»:

 

 

12․Հայ ժողովրդական  երգ` «Անձրև եկավ շաղալեն»: Մշակումը՝ Կոմիտասի: 
Ռ. Աթայանը նշում է, որ 1899 թ. Բեռլինում կարդացած դասախոսության ընթացքում Կոմիտասը հայ ժողովրդական այլ երգերի թվում 4 գերմանացի երգիչներից կազմված խմբով կատարել է նաև այս երգը՝ քառաձայն մշակումով:

 

 

13. Հայ ժողովրդական   երգ` «Սարէն կուգա ջուխտըմ ղոչ»: Մշակումը՝ Կոմիտասի:

 

 

14. Հայ գեղջկական երգ՝ «Հանդեն գաս գեղը մտնես»: Մշակումը՝ Կոմիտասի:

 

15․ Հայ ժողովրդական երգ  «Կապուտ քուռակ հեծել եմ»:

 

 

16․ «Նարո ջան» երգը գրի է առել ու մշակել Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչյանը: