Ամսեկան արխիվներ April 2019

Երևան-Աշտարակ. կրթական կամուրջներ – Զատիկը Օշականում

Ապրիլի 21-ին Օշականի «Հացեկաց» հյուրատանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախագծային խումբը «Միավորող կամուրջ» ՍՀԿ -ի «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ համատեղ իրականացրեց  Զատկական ծիսական տոնակատարություն:

Ծեսը անցկացրերց՝ երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանը

Ավելին՝ Մարինե Մկրտչյանի բլոգում

Կարդալ ավելին

Հեղինակային կրթական ծրագրի իմ այլընտրանքը. մեդիաուրբաթ-համերգ

 Կրթահամալիրի երաժշտության դասավանդող Հասմիկ  Մաթևոսյանի հոդվածը «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:

Կարդալ ավելին

Զատիկի ծեսը Հյուսիսում. Ամփոփումներ

Կրթահամալիրի Հյուսիսում զատկական երգերով, պարերով, ասիկներով և ձվախաղերով ամփոփեցին  Սբ. Զատիկը:

Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Կարդալ ավելին

Նախազատկական ուսումնական ժամերգություն

Ապրիլի 19-ին  Սբ. Երրորդություն եկեղեցում կայացավ հերթական «Ուսումնական ժամերգությունը»: Այս անգամ ժամերգությանն էին մասնակցում նաև Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանից ժամանած խումբը: Ժամերգությունը նախազատկական էր: Պատասխանատուն էր Արևելյան դպրոցը:

Կարդալ ավելին

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. Հոգևոր երգեր

Հարության տոնին  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը նման շնորհավորանքով հանդես եկավ:

Ավելին՝ «Սեբաստացիներ»  ուսուցչական երգչախմբի բլոգում

Կարդալ ավելին

Հյուսիսային դպրոցի սովորողները՝ հայ-վրացական մեդիաուրբաթ-համերգին

Հյուսիսային դպրոցի երաժշտության ընտրությամբ գործունեության խումբը մասնակցեց հայ-վրացական մեդիաուրբաթ-համերգին և ներկայացրեց վրացերեն՝ «Սուլիկո» և «Եկեք ծեծենք» երգերը:

Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ

Կարդալ ավելին

Սեբաստացիական տոնախմբություն տարեցների տանը

 Ապրիլի 11-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը և «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում մեկժամյա երգի տոն մատուցեցին, ուրախություն, ջերմություն փոխանցեցին ներկաներին, օրհնություն ստացան նրանցից։ Ինտերնատի տնօրենը շնորհակալագրեր փոխանցեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և երգչախմբի գեղարվեստական ղեկավար մաեստրո Հարություն Թոփիկյանին։

Տեսանյութը`Սոնա Փափազյանի

Ավելին՝ «Սեբաստացիներ»  ուսուցչական երգչախմբի բլոգում

Կարդալ ավելին

«Մեր մայրիկների լվացքը» հաշվետու ցուցահանդես

Հյուսիսային դպրոցում, «Ձոն» ստուգատեսի շրջանակներում կայացավ  «Մեր մայրիկների լվացքը»հաշվետու ցուցահանդեսը, որի բացումը երաժշտական էր:

Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ

Կարդալ ավելին

Կոմիտաս «Բժշկություն երաժշտությամբ»

1914 թ. Կոմիտասը գրել է մի հոդված (վերջինը), որն առընչվում է ձայնեղանակներին, կոչվում է «Բժշկություն երաժշտությամբ»: Մեջբերում ենք ամբողջությամբ:

Բժշկութիւն երաժշտութեամբ
(Մէկ էջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2359 համար ձեռագրէն)

Կարդալ ավելին

Իմ խոսքը Հարություն Թոփիկյանին մի տեսակ պատվիրված էր, ու ես արեցի սիրով-բարեխիղճ․․․

Մարտի 29, 2019թ
Աշոտ Բլեյանի խոսքը ԵՊԿԵ-ի «Կոմիտասը և մենք» խորագրով համերգի ավարտին․․․

Մենք հատուկ եկել ենք սեբաստացիներով, քառասունի չափ երգող ուսուցիչներով, ովքեր ինձ հանձնարարել են ձեր ներկայությամբ ասել մի կարևոր բան․
Եթե գիտեք, շատ ավելի լավ, եթե չգիտեք, գոնե այսօր կիմանաք, որ իրականում մաեստրոն, բացի իր հայտնի Երևանի պետական կամերային երգչախմբից գործող, մեր սիրելի քույրերից եղբայրներից, ունի նաև ևս մի երգչախումբ, որը եզակի է․ ինչպես մենք պարզեցինք՝ ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում, այլև․․․ Որովհետև նախ սեբաստացիական է, սեբաստացիներ են և բոլորը ուսուցիչներ են։

Կարդալ ավելին