Սեպտեմբերի 25-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի շրջանակներում տեղի կունենա «Հայ երգ-հայ ռոմանս» միջոցառումը՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյա հոբելյանին:
Ծրագրում`
• «Հայ երգ-հայ ռոմանս» թեմայով զրույց-քննարկում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ու երաժշտագետ Մհեր Նավոյանի մասնակցությամբ
• Համերգային ծրագիր. հայ միջնադարյան երգեր (հոգևոր և աշխարհիկ), Կոմիտաս, Ռոմանոս Մելիքյան, Հարո Ստեփանյան, Տիգրան Մանսուրյան
Մենակատարներ՝ Աննա Մայիլյան և Անահիտ Պապայան
Դաշնամուր՝ Էլեն Կիրակոսյան և Մարգարիտ Սարգսյան
Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի: Տեղեկությունների կամ նախնական գրանցումների համար զանգահարել 010-54-19-32 կամ 010-54-19-34 հեռախոսահամարներին:
Գրել պատասխան