«Con Alma» ջազ բենդի բացառիկ համերգը կրթահամալիրում

10744726_10152815154982048_2104401242_n

 

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը՝ 15:15, առաջին անգամ Մեդիակենտրոնում համերգով հանդես կգա հանրահայտ «Con Alma» ջազ բենդը: Համերգը նվիրվում է կրթահամալիրի հոբելյանին:

Խումբը 2010 թվականին ստեղծել են Հայաստանի Մշակույթի պատվավոր գործիչ շեփորահար Երվանդ Մարգարյանը և դաշնակահարուհի, երգչուհի  Նառա Առաքելյանը, ովքեր որոնք մինչ այդ հանդես են եկել որպես մենակատարներ և համագործակցել են այնպիսի նշանավոր մարդկանց հետ,  ինչպիսիք են՝ Միշել Լեգրանը (Ֆրանսիա), Իգոր Բուտմանը (Ռուսաստան), Չարլզ Դեվիսը (ԱՄՆ), Զիադ Ռահբանին (Լիբանան), Ալբերտ Առաքելը (Իրան) և այլոք։

Որպես բենդի անուն ընտրվել է Դիզի Գիլեպսիի «Con Alma» ստեղծագործությունը, որն իսպալերենից թարգմանաբար նշանակում է ի սրտե: Ի դեպ, «ի սրտե» կատարելը խմբի կարգախոսն է ցանկացած ոճում:

Բենդի բոլոր անդամները մասնակցել են երաժշտական տարբեր փառատոնների, նախագծերի և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում:

2013 թվականին խմբին շնորհվել է Տարվա լավագույն ջազ բենդ պատվոգիր:

Խմբի նվագացանկում ընդգրկված են թե՛ խմբի երաժիշտների հեղինակային, թե՛ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

Բենդի անդամներն են`

Նառա Առաքելյան, դաշնամուր

Երվանդ Մարգարյան, շեփոր, ֆլյուգելհորն

Էդգար Ավետիսյան, բաս կիթառ

Աշոտ Հարությունյան, թմբուկ, հարվածային գործիքներ

Լոիսինե Սարգսյան, վոկալ

 

Ծրագրում`

Կոմիտաս, Դիզի Գիլեսպի, Չուչո Վալդես, Բրունո Մարտինո, Տիտո Պուենտե, Քեննի Դորխեմ, Երվանդ Մարգարյան, Նառա Առաքելյան …

 

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>