Յերանի թե ոգտակար ըլլայի. Կոմիտաս

images-1

Պարն ու մանուկը

Մեր ընտրած նյութին անցնելե առաջ՝ հարկ կզգամ բացատրել,թե ինչ նշանակություն ունի մանկական երգեցողությունն ապագա ազգային դաստիարակության գործի մեջ: Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե,վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա,այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերով: Յերգը ներքին՝հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով,յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ վոր ընթանան,յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ յերգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:

Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող յերեվույթ մըն ե. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ,վասնզի պետք ե գիտենալ,թե ամեն գեղարվեստ ,-ինչպես՝յերաժշտություն,քանդակագործություն,ճարտարապետություն և այլն,-շարժում ե: Ամեն կյանքի մեջ պար կա:Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը  միթե պար չէ:

Պարը,վոր շրջան կնշանակե և յայլի կկոչվի,իբրև աղավաղումը յայք բառին,վոր նույնպես շրջան ըսել ե, յերևան կուգա հարսանեկան պարին մեջ,ուր քառասուն մարդ կբոլորվին ու կշարժին վորպես մեկ մարդ.-այնքան բնազդական կերպով զարգացած են: Մտավոր զարգացումի աստիճանին վրա  կը գտնվի պարի շարժումն ալ: Ուրեմն ազգի մը քաղաքակրթությանն ե կապված իր պարին շարժումներու զարգացումը: Այն մարդիկ,վորոնք նստուկ կյանք ունին,թույլ են,վոչինչ կընեն,վոչ մեկ կերպով կը շարժին: Միթե թուլամորթ մարդը կրնա արդեն սուր առնել,թուր առնել: Հոս տեղն ե հիշել»Առողջ միտք՝ առողջ մարմնի մեջ» խոսքը. յերգեցողությունն ու պարը կառույգացնեն,կը մարզեն մարմինը: Բոլոր գեղարվեստները շարժումի մեջ կարտահայտվին: Ուրեմն մանկական յերգեցողությունն ինչքան կարևորություն ունի ապագա քաղաքակրթության մեջ:Պետք ե տխուր յերգ չտալ յերբեք. այլ ամեն ինչ աշխույժ,յեռանդ պիտի ներմուծե անոնց հոգիներեն ներս: Յերգեցողությունը սրտի հետ կապ ունի ,վոր ուղղակի հոգիին կերթա:

Ինչ ե կրթության,դպրոցին նպատակը:Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը,կյանքի հասկացողությունը չունի: Պետք ե անոր հոգեկան զգացումներուն հավասարակշիռ դաստիարակություն մը տալ: Մեր մեջ փոքրիկ մանուկներու կսկսեն սովորեցնել բարոյախոսական,խրատական, փիլիսոփայական յերգեր,վորոնց իմաստն ան չի հասկնար,ու չազդվիր այնպես,ինչպես պետք եր: Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն հարմարցված դասագրքերը չունինք.մեր դասագրքերը լեցուն են փիլիսոփայական ,բայց վոչ ճիշտ մանկական նյութերով: Իսկական վարժապետներ չկան:-Յեթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը,հանցանքը ձերն ե,վորովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին,պետք ե վոր իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել: Սխալ դաստիարակության արդյունքն ե,վոր շատերը,վորոնք հանճարներ պիտի ըլլային,յեղած են գողեր: Սուր,թուր գործածելը տեսակ մը ուժ ե: Փախչելու, պատիժե, կախաղանե ազատելու միջոցներ խորհիլը հանճարամտություն կը պահանջե: Տեսնված են ավազակներ,վորոնք բանտեն յելնելեն յետք զգաստ հանճարներ դարձած են :

Ուսուցիչ պարոններ’ ու քույրեր’,զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին.խիստ փափուկ պաշտոն մըն ե ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը,վոր ապագա ազգն ե: Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը:

Յերանի թե օգտակար ըլլայի:

Կոմիտասի դասախոսությունը Պոլսի Յեսայան դպրոցում 1912 թ.:

 

Աղբյուրը՝ Լիլիթ Առաքելյանի բլոգ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>