Երբ այլընտրանքային երաժշտությունը այցելեց ընտանիքներ

Արևմտյան դպրոցի երաժշտության դասավանդող Սեդա Թևանյանի հոդվածը՝ Դպիր էլեկտրոնային ամսագրում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում է նախագծային առցանց ուսուցումը։ Կրթահամալիրը տեղափոխվեց սովորողների ընտանիքներ, և հանրակրթական բոլոր գործընթացներին սկսեցին մասնակցել ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները։ Այդ ամենը նպաստեց ու դարձավ ընտանեկան դպրոցների զարգացման ամենամեծ շարժառիթը։

Ընտանեկան դպրոցները սկսեցին հանդես գալ ավելի գործուն, ինչն էլ իր հերթին բերեց նոր մոտեցումներ, գաղափարներ և առաջարկներ։ Սեբաստացիների ընտանեկան դպրոցները առցանց տիրույթում ավելի ճկուն և համարձակ դարձան և ավելի մասնագիտորեն սկսեցին մոտենալ երաժշտական յուրաքանչյուր նախագծի։ Հաղթահարվեցին խոչընդոտները, և ժամանակի ընթացքում նկատվեց, որ երաժշտական այլընտրանքի կարիք կա։

Այլընտրանքը միշտ ուղեկցում է մեզ ուսումնական բոլոր գործընթացներում։ Կրթահամալիրի հաջողությունների գրավականներից մեկն էլ ամեն բան խաղով, հրճվանքով և ուրախությամբ սովորեցնելն է։
Երաժշտական այս ուսումնական շաբաթները հանգեցրին մի նախագծի, որից սկսվեց երաժշտություն առարկայի առցանց դասընթացների մի նոր միջավայր՝ ընտանեկան երաժշտական նվագախմբերի ստեղծումով։

Առաջին փորձը սկսվեց «Շրխկան համույթ» նախագծից։ Այն տարածվեց, հաջողվեց և անգամ վերաճեց ֆլեշմոբի, որի մասին ես խոսել եմ իմ նախորդ հոդվածում։
Առցանց ուսուցումն ինձ համար բացահայտումների մի շղթա է, և յուրաքանչյուր նախագծի արդյունքը հանգեցնում է նոր նախագծի առաջացմանն ու զարգացմանը։

Այս հոդվածում կխոսեմ «Ապակյա նվագախումբ» նախագծի մասին, որը հաջողվեց և վերաճեց իսկական այլընտրանքային նվագախմբերի։ Այս պարագայում այլընտրանքը գրավեց, վարակեց ու տարածվեց։ Սկզբնապես նկարեցի տեսանյութը և ներկայացրի նախագիծը ընտրությամբ գործունեության խմբերին, բայց նկատեցի, որ առանց իմ հրավերի մասնակցել են նաև 4-5-րդ դասարանների սովորողները։ Զարմանքս մեծ էր, քանի որ սովորողները բավականին հաջող համարներ էին ներկայացրել և բացի իմ առաջարկած երգերից՝ նվագում էին երգերի իրենց տարբերակները, չնայած, որ նրանց մեծ մասը երաժշտական կրթություն չունի։

Ոգևորված և մեծ ուրախությամբ այս անգամ նախագիծը ուղարկեցի Արևմտյան դպրոցի- պարտեզի 1-5-րդ դասարաններին և յուրաքանչյուր կատարում ստանալով էլ ավելի էի ոգևորվում։ Սովորողները ստեղծագործում էին, նվագում, մարտահրավերներ էին նետում ինձ և դասընկերներին, մասնակից էին դարձնում ընկերներին և ընտանիքի անդամներին։ Ջրով տարաները, բաժակները դարձել էին խաղալիք-նվագարաններ, որոնցով կարելի էր անընդհատ կատարելագործվել։

Ահա այդ ելույթներից՝

Երաժշտական այլընտրանքը դարձավ կենտրոն հետագա երաժշտական նախագծերն իրականացնելու համար։

Ինձ համար այս ամենի հաջողության գլխավոր ցուցիչը սովորողների և ծնողների արձագանքներն են։ Շատ ծնողներ անդրադառնում  են երաժշտական նախագծերին թե՛ սոցիալական ցանցերի անձնական էջերում և թե՛ Մայիսյան ամենամյա հավաքի ընթացքում իրենց ներկայացրած հոդվածներում։
Ստորև  ծնող-կազմակերպիչների հոդվածներից են, որտեղ երևում են նրանց հետևություններն ու կարծիքը երաժշտական նախագծերի մասին։

Մայիսյան հավաքին երաժշտության կենտրոնի հետ քննարկման արդյունքում սկսեցինք իրականացնել  նախագծեր, որոնց հիմնական կարևորությունն էր ընտանիքների ամբողջական ներգրավվածությունը և մասնակցությունը։

Մի քանի նախագծային ուղղություններով սկսեցինք շարժվել դեպի կրթահամալիրային  «Սասնա ծռեր» քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի փառատոնի երաժշտական միջավայր, որի լուծումները մինչև այսօր էլ ընթանում են։
Սկիզբը դրվեց երկու ուղղությամբ՝

Այս ամենը սովորողները ներկացրեցին և դեռ շարունակում են ներկայացնել իրենց երաժշտաթատերական ներկայացումներում։ «Դյուցազնապատում » համերգ-ցուցադրությունը եղավ այդ ամենի զարգացման բարձրակետը։ Նախապես սովորողներին և ծնողներին նամակ- հրավեր ուղարկվեց մասնակցության, տոնի, խորհրդի, նպատակների մասին։ Արձագանքեցին մի շարք սովորողներ, ծնողներ․ նույնիսկ որոշ ծնողներ ներկայացան իրենց առաջարկներով, ինչն էլ էլ ավելի խայտաբղետ դարձրեց համերգ-ցուցադրությունը։

Համերգը կազմված էր մի քանի բաղկացուցիչներից՝

  • Ընթերցումներ էպոսից․ համակարգումը՝ Երանուհի Խլղաթյանի և Գոհար Բալջյանի
  • Ընտանեկան նվագխմբային կատարումներ․ համակարգումը ՝ ընտանեկան դպրոցի
  • Անհատական վոկալ գործիքային համարներ․ համակարգումը՝ երաժշտության դասավանդողի և լրացուցիչ կրթության դասավանդողների։

Առցանց տիրությում իրականացնելը ոչ մի կերպ չխանագարեց, որ նախապատրաստական աշխատանքները և ելույթները լինեն պրոֆեսիոնալ և կոկիկ։ Սովորողները առանձնահատուկ պատասխանատվությամբ էին մոտենում այս նախագծին և անընդհատ կապի մեջ էին ինձ հետ։

Երկու շաբաթվա անընդհատ աշխատանքի, շտկումների, փորձի փոխանակման արդյունքում Արևմտյան դպրոց-պարտեզը հանդես եկավ գեղեցիկ վոկալ գործիքային, ընթերցողական մի համերգով, որը  համերաշխության և աշխատասիրության ապացույցն էր։

Համերգ-ցուցադրությունը նաև հնարավորություն տվեց ընդլայնելու համացանցային լսարանը։
Համերգի տեսագրություններն ու ընթերցումները տարածվեցին մի քանի հարթակներում ՝

Այսպիսով կարող եմ ասել, որ ընտանեկան դպրոցներն այս ընթացքում դարձան ավելի ինքնավար, նախաձեռնող, մասնագիտացված և տպավորիչ։

Այս ամենը, իհարկե, կունենա շարունակություն, և այն կլինի ավելի կազմակերպված և մասնագիտացված։ Այդ ամենին հասնելու համար կրթահամալիրը հաճախ խորհրդակցում, քննարկում է մասնագետների հետ, որոնց օգնությամբ էլ ավելի համընդգրկուն պատկեր է ստանում։
Համերգ-ներկայացումից հետո առցանց տիրույթում ունեցանք հանդիպում քննարկում Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպումը, իհարկե, արդյունավետ էր, ոգեշնչող և հեռանկարային։
Քննարկեցինք առցանց տիրույթում իրականցվող համերգների առաջընթացին նպաստող գործիքների կիրառությունը՝ համերգային միջավայրի վերափոխում, մասնագետ-ծնողների աջակցություն և երաժշտական ձայնագրությունների որակի բարելավում, նոր երաժշտական հնարքների իրագործում, անհատական ստեղծագործական համարների ներկայացում։

Առաջարկվեցին սոցկայքերում օգտագործվող այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն նյութերի տարածմանը, օրինակ՝ հեշթեգերի օգտագործումը(#ընտանեկանդպրոց #հեռավար ևայլն), որոնք կօգնեն հեշտ գտնել և միաժամանակ համակարգել ներկայացված նյութերը։ Զարգացման ամենակարևոր դրդապատճառներից է այժմյան մեկուսացումը, և այս պայմաններում կարող ենք գտնել մի շարք բանալիներ՝ ավելի լավ և նոր կերպով ներկայանալու համար։

Քննարկումներն են, որ յուրաքանչյուր արվող աշխատանք մեկ աստիճանով բարձրացնում են և մասնագիտացնում։

Ընտանեկան դպրոցն աստիճանաբար ավելի հմուտ, մասնագիտացված և ինքնատիպ է դառնում, և այս ամենը հիանալի է։

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>