ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍՆԵՐ

Սուրբ Ծննդյան ավետիսներ՝ երաժշտական փաթեթ 

1.Ավետիս

Բառեր

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

 

 

2.Ավետիս 

Բառեր

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:

Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս,

Թոներ ինի քընձ հեկեղեցի, Ավետիս,

Հարսներ ինի քընձ եղվնիք, Ավետիս,

Ավելը ձեռ փունջ մանուշակ, Ավետիս,

Կտխեն ըզձեռ նռան գինի, Ավետիս:

 

3. Ավետիս

Բառեր

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

 

4. Այսօր տոն է

Բառեր

Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,

Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,

Այսօր արեւն արդարութեան, աւետիս,

Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս,

Այսօր Սուրբ Կույս անապական, աւետիս,

Ծնավ և մեզ անմահ Արքան,աւետիս:

 

 

5. Քրիստոս Ծնաւ և Յայտնեցավ

Բառեր

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Այսօր տօն է սուրբ ծննդեան,
Տեառն մերոյ եւ յայտնութեան,
Այսօր արեւն արդարութեան,
Երեւեցաւ ի մէջ մարդկան,
Այսօր հրեշտակք յերկնից իջան,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն,
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

 

 6.Ավետիս

Բառեր

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

 

7. Ավետիս

Բառեր

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

 

 8. Ավետիս

Բառեր

Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,

Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,

Մի` կենաք հետ մարդու խռով, ավետիս

Եվ մի նայիք խիստ խոժոռով, ավետիս,

Ողորմություն արեք սիրով, ավետիս,

Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,

Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,

Որ դուք մնաք երկար ամով, Ավետիս:

 

9. Ալելուիա

Բառեր

Մհեր ճութ էր,  ճթացավ,

Քյանց բարդի ծառ՝  երականացավ,

Մհեր նստեր կապույտ քուռակ

Մեջքին կապեր պողպատ, ուրագ,

Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ

Տա ձեր մուրազ՝ Ալելուիա:

10. Այսօր տոն է հայտնության, Ավետիս

Բառեր

Այսօր տոն է հայտնության

Տէառն մերո Հիսուսի,

Երգենք մանկունք գեղեցիկ

Տանք Ավետիս աշխարհին:

 

Ելե Կաղանդ է եկել

Բալա Մելիքն է եկել

Ինչ է բացել թոնրի շուրջ

Բուրդ ու բամբակ, աբրշում:

 

Թանկուլ, թանկուլ լղարա

Հարսն է եկել նոր գեղա

Ջուրը ձգես կլողա

Ջրեն հանես կլողա:

 

Յոթը պուտուկ խաշ կուտա

Տասը թոնիր հաց կուտա

Մարնց կերթա լվանտը

Կեսրանց կուգա հիվանդը:

 

Կազանդ բաբան եկավ

Խաղալիքներ մեզ բերավ

Օրեր առաջ կսպասեինք

Էսպես նվերներ երազեինք:

 

11.Մելքոն, Գասպար՝ Ավետիս

Բառեր

Մելքոն, Գասպար և Բաղդասար , ավետիս, ավետիս,

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս, ավետիս:

Եփե մայրիկ, եփե,  թանիլի փլավ,

Հիմա պապան կուգա անոթի ծարավ

Հայրիկի բասթոնը տանը մնացել,

Մայրիկի աչքերը մոլոր մնացել,

Մելքոն, Գասպար և Բաղդասար , ավետիս, ավետիս,

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս, ավետիս:

12. Արդ ցնծացեք, ուրախացեք, Ավետիս

Բառեր

Արդ ցնծացեք, ուրախացեք,  Ավետիս,(ալելու)

Հասօր ծնունդ ի Մարիամա, Ավետիս,(ալելու)

Շնչացՙ բերեցՙ Հիսուս որդին, Ավետիս,(ալելու)

Արդ ցնծացեք, ուրախացեք,  Ավետիս,(ալելու)

Այսօր ծնունդ ի Մարիամա, Ավետիս, (ալելու):

 

13.Բարով, բարով էս տաճարով՝Ավետիս

Բառեր

Բարով, բարով էս տաճարով, ավետիս, ավետիս,
Սուն ու գերան հազարաշեն, ավետիս, ավետիս։

Աս տուն շինած գարնան ծաղկով, ավետիս, ավետիս,
Աս տան քարեր սուրփ մարկըրիտ, ավետիս, ավետիս։

Կըտեր հողը խնկան փոշի, ավետիս, ավետիս,
Հողի վրեն ծալած ոսկի, ավետիս, ավետիս։

Թոնիրները եկեղեցի, ավետիս, ավետիս,
Լավաշները գործած խաչեր, ավետիս, ավետիս։  

Հացթուխները խանում-խաթուն, ավետիս, ավետիս,
Հարսներ բոլոր քանց եղվընիկ, ավետիս, ավետիս։ 

Տուն ավլողը ջուխտ աղունակ, ավետիս, ավետիս
Ձեռ ավելը փունջ մանուշակ, ավետիս, ավետիս։

14.Սուրբ Ծննդեան «Ավետիս»  

Բառեր

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:

Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս:

Այսօր սուրբ կույսն անապական, ավետիս,
Ծնավ եբեր զանմահ արքայն, ավետիս:

Այսօր հրեշտակք հերկնից իջան, ավետիս,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, ավետիս:

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>