ԱՄԱՆՈՐՅԱ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳԵՐ

Ամանորյա և Սուրբ Ծննդյան   հայերեն  երգեր՝ տեքստեր, կարաոկեներ

1.Սուրբ Ծննդյան ավետիսներ՝ երաժշտական փաթեթ 

2.Բասեն բարի

https://www.youtube.com/embed/-v2Bz25IB0g“>

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Տղա՛, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Աղջի, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 

Երկու գնա, երեք արի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

 

Արի՝ խաղանք էս դոմբարին,

Բասեն բարի, Բասեն բարի,

Ինչքան ուրախ է էս տարին,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

 

3.Զար, զընգը

https://www.youtube.com/embed/M9bHK1XBQgg“>

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

 

Էս գիշեր` լուսնակ գիշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր` գետին նախշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

 

Էլի պարը բոլորավ,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Քուրըս միջին մոլորավ,

Պարենք գիշեր լուսընկա:

 

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

 

4.Նոր տարի Ռ.Ամիրխանյան

https://www.youtube.com/embed/TYOiXyL69tk“>

Ռոքային տարբերակ

 

  1. Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ:

 

կրկնակ. Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

 

  1. Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,

Տոնածառը մեր, տոնածառը մեր,

Դուրսը՝ ձյուն, ձմեռ, իսկ ներսում՝ պայծառ,

Իսկ ներսում՝ անթիվ ծաղիկներ:

 

կրկնակ. Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

 

  1. Թիկ-թակ, մանուկներ, մեծ շրջան բացեք,

Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

Զանգակներ ուրախ, զնգացեք:

 

կրկնակ. Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

 

  1. Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ:

 

5.Դինգ – դոնգ Ռ. Ամիրխանյան

https://www.youtube.com/embed/VziaSj1ohnc“>

  1. Դինգ – դոնգ, ձմռան երկնքում,

Դինգ – դոնգ, աստղերն են շողում,

Դինգ – դոնգ – դինգ, երկինքը աստղալից

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

 

  1. Դինգ – դոնգ, զիլ զնգա մեր զանգ,

Դինգ – դոնգ, տուր մեզ երազանք,

Դինգ – դոնգ – դինգ, ի՜նչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին:

 

6.Տոնածառ ջան, տոնածառ

 

  1. Տոնածառ ջան, տոնածառ

Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

 

  1. Կարմիր աստղ գագաթին,

Ծառի տակ՝ Ձմեռ պապին,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

 

7.Փաթ, փաթ, փաթիլներ

https://www.youtube.com/embed/CKuu2iiOhcI“>

  1. Ամպը բացեց դուռը մեծ,

Փաթիլները թափվեցին,

Երգով, պարով, ծիծաղով

Ճյուղերին նստոտեցին:

 

Կրկնակ.

Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ:

 

  1. Քամին եկավ պարելով,

Փաթիլին խուտուտ տվեց,

«Հա, հա, հա, հա» երգելով՝

Փաթիլներին թռցրեց:

 

Կրկնակ.

Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ:

 

Իրար վրա շարվեցին,

Մի մեծ բլուր կազմեցին,

Քամին սուլեց, պտտվեց,

«Փաթիլներով պար» բռնեց:

 

Կրկնակ.

Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ:

 

8.Համով, հոտով տոնածառ

https://www.youtube.com/embed/HfB1nU3FVx8“>

 

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,

Համով, հոտով տոնածառ,

Զարդարել ենք տոնածառ,

Քաղցրահամ ու շատ պայծառ:

 

  1. Քաղցր չամիչ, համեղ նուշ,

Տանձ ու խնձոր քացրանուշ,

Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ

Ու մի կոկոս անչափ լուռ:

 

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,

Համով, հոտով տոնածառ,

Զարդարել ենք տոնածառ,

Քաղցրահամ ու շատ պայծառ:

 

  1. Գաթա ու տորթ ենք բերել,

Փայլուն խաղող ենք շարել,

Երգեր հազար, հազար միրգ

Քեզ ականջօղ ենք արել:

 

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,

Համով, հոտով տոնածառ,

Զարդարել ենք տոնածառ,

Քաղցրահամ ու շատ պայծառ:

 

Մրգով, գաթով շա՜տ համեղ,

Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:

9.Ձյունը իր երգն է երգում Ռ. Հախվերդյան

 

 

Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով
Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Ոսկեծամ գեղեցկուհի,
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ա՜խ, շուտով կդադարի:

Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց
Մեզ իր գիրկն է առնում:

Ձյո՜ւն, սպիտա՜կ ձյուն,
Մեղքերիս բե՜ր թողություն,
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ քնքշություն,
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ մանկություն:

Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:

 

10. Նոր տարի Ռ. Հախվերդյան

Պստիկներ շուտ հավաքվեք

Ու կլոր շրջան կազմեք,

Երգեք երգն այս ու պարեք,

Նոր տարին դիմավորեք:

Կրկներգ.

 

Նոր տարի է, Նոր տարի

Գալդ թող լինի բարի:

Պայծառ ժպիտով արի

Դու բարի մեր Նոր տարի-

Բոլորիս երազները

Այս տարի դու կատարիր:

Կրկներգ.

 

Նոր տար է, Նոր տարի

Գալդ թող լինի բարի:

Բեր անուշ կարկանդակներ,

Եվ ուրախ ու նոր խաղեր-

Բեր նվեր հույսեր ու սեր,

Մեր բարի, մեր լավ ընկեր:

Կրկներգ.

 

 

Նոր տարի է, Նոր տարի

Գալդ թող լինի բարի:

Պայծառ ժպիտով արի

Դու բարի մեր Նոր տարի-

Բոլորիս երազները

Այս տարի դու կատարիր:

Կրկներգ.

Երներկ թե այս Նոր Տարին

Բառեր

Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:

Երնեկ թե այս Նոր տարին
Հայ ազգն իմի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայու դրոշը կծածաներ:

Երնեկ թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

Հայեր երբեք չերկմտեք
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն…

Ռաֆայել Պատկանյան

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>