Սուրբ Ծննդեան «Ավետիս»-ների ձայնագրություններ

Սուրբ Ծննդեան «Ավետիս»-ների ձայնագրություններ

Ձայնագրությունները՝ Կարեն Խաչատրյանի

Նախագծի համակարգումը, կատարումները՝ Մարինե Մկրտչյանի

Սուրբ Տաղ Ծննդեան աշխարհիկ «Ավետիս»` «Բարով, բարով էս տաճարով»

Բարով, բարով էս տաճարով, ավետիս, ավետիս,
Սուն ու գերան հազարաշեն, ավետիս, ավետիս։

Աս տուն շինած գարնան ծաղկով, ավետիս, ավետիս,
Աս տան քարեր սուրփ մարկըրիտ, ավետիս, ավետիս։

Կըտեր հողը խնկան փոշի, ավետիս, ավետիս,
Հողի վրեն ծալած ոսկի, ավետիս, ավետիս։

Թոնիրները եկեղեցի, ավետիս, ավետիս,
Լավաշները գործած խաչեր, ավետիս, ավետիս։

Հացթուխները խանում-խաթուն, ավետիս, ավետիս,
Հարսներ բոլոր քանց եղվընիկ, ավետիս, ավետիս։

Տուն ավլողը ջուխտ աղունակ, ավետիս, ավետիս
Ձեռ ավելը փունջ մանուշակ, ավետիս, ավետիս։

Սուրբ Ծննդեան «Ավետիս»  

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:

Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս:

Այսօր սուրբ կույսն անապական, ավետիս,
Ծնավ եբեր զանմահ արքայն, ավետիս:

Այսօր հրեշտակք հերկնից իջան, ավետիս,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, ավետիս:

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>