Ուսումնական նյութեր բաժին

«Պարն ու մանուկը» Կոմիտաս

Պարն ու մանուկը

Մեր ընտրած նյութին անցնելե առաջ՝ հարկ կզգամ բացատրել,թե ինչ նշանակություն ունի մանկական երգեցողությունն ապագա ազգային դաստիարակության գործի մեջ: Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե,վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա,այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերով: Յերգը ներքին՝հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով,յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ վոր ընթանան,յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ յերգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:

Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող յերեվույթ մըն ե. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ,վասնզի պետք ե գիտենալ,թե ամեն գեղարվեստ ,-ինչպես՝յերաժշտություն,քանդակագործություն,ճարտարապետություն և այլն,-շարժում ե: Ամեն կյանքի մեջ պար կա:Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը  միթե պար չէ:

Կարդալ ավելին

Կրթամշակութային արշավ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ

Հունիսի 22-24-ը , հայ-վրացական հանրակրթական կամուրջներ  ծրագրով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ Սամցխե-Ջավախքում էին:

Կարդալ ավելին

Հայ աշուղական արվեստի դասականը. Ջիվանի

Ես սիրում եմ մերձավորիս, բայց չեմ ատում օտարին,
Օտարն էլ ինձ նման մարդ է, ցանկանամ եմ իր բարին։

Ջիվանի

Աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ

Կարդալ ավելին

Գեղարվեստը՝ կրթահամալիրում

 Հունիսի 16-ին «Գեղարվեստը՝ կրթահամալիրում»  ամփոփիչ համերգ-ներկայացումն էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Անգլիական այգում (Կոմայգի):

Նկարահանումը՝ Արման Բադալյանի, մոնտաժը՝ Կարինե Բաբուջյանի:

Կարդալ ավելին

«Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ներկայացումների ժամանակացույց

«Արևելյան դպրոց-պարտեզ»-Հունիսի 12, ժամը 18.00

«Հարավային դպրոց-պարտեզ»-Հունիսի 13, ժամը 18.00

«Արևմտյան դպրոց-պարտեզ»-Հունիսի 14, ժամը 18.00

«Հյուսիսային դպրոց-պարտեզ»-Հունիսի 15, ժամը 18.00

«Գեղարվեստը կրթահամալիրում»-Հունիսի 16, ժամը 19.00, Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի սրահ

Կարդալ ավելին

Երաժշտության լրացուցիչ կրթությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 2017-2018 թթ. ընդունելության հրավեր  կրթահամալիրի Երաժշտության ուսումնական կենտրոն 

Կարդալ ավելին

Համբարձում է, գարուն է…

Այսօր, մայիսի 25-ին հայ ժողովուրդը տոնում է  Համբարձումը, որը  հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով: ԱՐՏբզզանի եթերում տոնի մանրամասներն են:

Կարդալ ավելին

Ազնավուրը Ազնավուրի մասին

 Ռադիոռեպորտաժը պատրաստել է 9.2 դասարանի սովորող՝ Գայանե Օհանյանը

Կարդալ ավելին

Ապրող լեգենդը․ Շառլ Ազնավուր

 Կրթահամալիրի Միջին դպրոցի՝ «Գրաշխարհ»   ամսագիրում կարդացեք և ծանոթացեք  աշխարհահռչակ շանսոնյեի երաժշտական ժառանգության մասին: Սովորողները  ֆրանսերենից  հայերեն  են թարգմանել  երգերի խոսքերը և մեկտեղել են  ամենահայտնի երգերը:

 

Կարդալ ավելին

Դուք կնվաճեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել…

Մայիսի 22-ին է ծնվել Շառլ Ազնավուրը:

Ներկայացմում է  «ԱրտԲզզան» ռադիոն:

Կարդալ ավելին