Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ 2022
Ավետիսները Քրիստոսի ծնունդը ավետող երգեր են: Դրանցում արտացոլված են Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական ընկալումները, Փրկչի առաքինությունների, հրաշագործությունների գովերգը և այլն: Երբեմն հանդիպում են նաև երգեր, որտեղ հնչում են ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման և որոնցում բացակայում են Քրիստոսի ծննդյան հետ կապված թեմաները: Այդ երգերը նույնպես կոչվում են «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով:
Գյուղերում Ծննդյան երգերը հիմնականում երգել են երեխաները և պատանիները: Այսպես երգելով մտնում էին գյուղի գրեթե բոլոր տները: «Ավետիս պտտողներին» գյուղացիները տալիս էին ձու, յուղ, դրամ և ուրիշ նվերներ:
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերը շատ սիրելի են ողջ քրիստոնյա աշխարհի համար: Երգերում արտացոլված են Տոնին բնորոշ խինդը, ցնծությունը, հրճվանքը:
- Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ
- Ամանորյա և Սուրբ ծննդյան հայերեն երգեր
- Ամանորյա և Սուրբ Ծննդյան օտարալեզու երգեր
- Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր միասնական կատարումների համար