Ազգային մշակույթ բաժին

Երգեցիկ այս հավաքանիով Հառիճ, Ստամբուլ չէ, լուսին էլ կհասնենք

Մայիսի 30-ին Հառիճում տեղի ունեցավ հոգևոր երգերի փառատոն։ Մարզային այս փառատոնը ամենամյա է, մասնակցում էին Շիրակի մարզի սովորողների, ուսուցիչների երգեցիկ խմբեր, եկեղեցական և այլ երգչախմբեր։ Այս տարի այն համակարգում էր Խազեր համույթի խմբավար, կրթահամալիրի երաժիշտ Անի Նավասարդյանը։ Փառատոնին իր մասնակցությունը բերեց նաև Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը։

Առաջին մասում եկեղեցու բակում երգերի ուսուցում միասնական կատարումներ էին, երկրորդ մասը՝ հոգևոր երգերի համերգ էր վանքում։

Աղբյուրը՝ Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի բլոգ

Կարդալ ավելին

Ազգային օպերա. Համբարձում

Մայիսյան հավաքի երկրորդ օրը Քոլեջը ներկայացրեց «Ազգային օպերա. Համբարձում» նախագծային աշխատանքը: Կարող էինք և կատարեցինք մեծ աշխատանք, լուրջ ու ծավալուն ինչպես Քոլեջի ուսանողները, այնպես էլ՝ «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը՝ Միջին և հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերի հետ:

Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Կարդալ ավելին

Համբարձման ծեսը Կարբի գյուղում. Համագործակցային նախագիծ. Ամփոփումներ

Մայիսի 22-ին   Հյուսիսային դպրոցի 1-ին և  2-րդ դասարանների սովորողների, դասավանդողների և ծնողների  հետ եղանք Արագածոտնի մարզի Կարբի  գյուղում: Նախապես մշակված ծրագրով՝ Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես, եղանք Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ  շրջայցից հետո մեծ թափորով շարժվեցինք տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի:  Տեր հայրը օրհնեց բոլոր մանուկներին, իսկ մենք՝ մի քանի շարական  երգեցինք: Համբարձման ծեսը իրականացրեցինք եկեղեցու կանաչապատ բակում:

Մանրամասները՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգում

Կարդալ ավելին

Կրթահամալիրը «Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մասնակից

Ամբողջ աշխարհի տարբեր երկրների հայեր, ՀՀ տարբեր համայնքներ ու կազմակերպություններ մայիսի 25-ին ՝ որպես միասնականության խորհրդանիշ միացել են «Արի պարի քոչարի» նախաձեռնությանը, որը նվիրված է հայ մշակույթի երկու հսկաների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին։ Մասնակցության նախապատրաստման պայմաններն ու ուղեցույցն այստեղ։ Կրթահամալիրը ևս միացավ այս նախաձեռնությանը:

Աղբյուրը՝ Հայարփի Անանյանի բլոգ

Կարդալ ավելին

«Ակներ» պարերգի խումբը Փարիզում է

 Աննա Երիցյանը և «Ակներ» պարերգի խումբը կրթական ծրագրերի փոխանակումով գտնվում է Փարիզում:

Մանրամասները՝ Աննա Երիցյանի բլոգում

Կարդալ ավելին

Հարսանեկան պարերգերի շար

Հարավային դպրոցի երգեցիկները պատրաստվում են հարսանեկան ծեսին:

Մարիամ Մնացականյան  և ընկերներ

Կարդալ ավելին

Համբարձման ծեսի իրականացում Լուսագյուղում

59925483_2312256512145821_1479385194296246272_n

 

 

 

 

 

 

 

Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները եղան Լուսագյուղում և տեղի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանցիների հետ  իրականացրեցին Համբարձման ծես:

Մարիամ Մանցականյան և ընկերներ

Կարդալ ավելին

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Մայիսի 17-ին՝ մայիսյան 14-րդ հավաքի հինգերորդ օրը, Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ այս տարվա ամենամարդաշատ  «Ուսումնական ժամերգություն» ամփոփումը:  Պատասխանատուն էր Արևելյան դպրոցը: Բոլոր դպրոցները  ներկայացան առանձին հոգևոր համարներով, իսկ երաժշտության դասավանդողները՝  առանձին  կատարումներով: Ժամերգությանը մասնակցում էին վերապատրաստվող դաստիարակները և Ջավախքից ժամանած սովորողների մեծ խումբը:

Կարդալ ավելին

Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019

 Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019

Փեսա՝ Սմբատ Պետրոսյան

Հարս՝ Սիդոնյա Վիրաբյան

Արարողապետ՝ Աշոտ Բլեյան

Համակարգումը՝ «Բլեյան կրթական ցանց» մեգանախագծով

Վայր՝ Հարավարևմտյան ֆիլհարմոնիկ

Ծրագիր՝

Կարդալ ավելին

Հարսանեկան ծեսի նախապատրաստություն

Հյուսիսային դպրոցի  սովորողները պատրաստվում են հարսանեկան ծեսին:

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Կարդալ ավելին