Նախագծեր բաժին

Համբարձման ծեսը Կարբի գյուղում. Համագործակցային նախագիծ. Ամփոփումներ

Մայիսի 22-ին   Հյուսիսային դպրոցի 1-ին և  2-րդ դասարանների սովորողների, դասավանդողների և ծնողների  հետ եղանք Արագածոտնի մարզի Կարբի  գյուղում: Նախապես մշակված ծրագրով՝ Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես, եղանք Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ  շրջայցից հետո մեծ թափորով շարժվեցինք տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի:  Տեր հայրը օրհնեց բոլոր մանուկներին, իսկ մենք՝ մի քանի շարական  երգեցինք: Համբարձման ծեսը իրականացրեցինք եկեղեցու կանաչապատ բակում:

Մանրամասները՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգում

Կարդալ ավելին

Երգեցիկ հավաքանիով Կոտայքի մարզում ենք

Մայիսի 18-ին երգչախումբը իր երգեցիկ մանկավարժությամբ հերթական կրթամշակութային արշավն իրականացրեց Կոտայքի մարզում, Արամուս, Նոր Հաճն, Գետամեջ համայնքներում:

Օրվա մասին պատմում, ներկայացնում են ճամփորդության մասնակիցները:

Պատումները՝«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի բլոգում

Կարդալ ավելին

Կրթահամալիրը «Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մասնակից

Ամբողջ աշխարհի տարբեր երկրների հայեր, ՀՀ տարբեր համայնքներ ու կազմակերպություններ մայիսի 25-ին ՝ որպես միասնականության խորհրդանիշ միացել են «Արի պարի քոչարի» նախաձեռնությանը, որը նվիրված է հայ մշակույթի երկու հսկաների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին։ Մասնակցության նախապատրաստման պայմաններն ու ուղեցույցն այստեղ։ Կրթահամալիրը ևս միացավ այս նախաձեռնությանը:

Աղբյուրը՝ Հայարփի Անանյանի բլոգ

Կարդալ ավելին

«Ակներ» պարերգի խումբը Փարիզում է

 Աննա Երիցյանը և «Ակներ» պարերգի խումբը կրթական ծրագրերի փոխանակումով գտնվում է Փարիզում:

Մանրամասները՝ Աննա Երիցյանի բլոգում

Կարդալ ավելին

Հարսանեկան պարերգերի շար

Հարավային դպրոցի երգեցիկները պատրաստվում են հարսանեկան ծեսին:

Մարիամ Մնացականյան  և ընկերներ

Կարդալ ավելին

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Մայիսի 17-ին՝ մայիսյան 14-րդ հավաքի հինգերորդ օրը, Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ այս տարվա ամենամարդաշատ  «Ուսումնական ժամերգություն» ամփոփումը:  Պատասխանատուն էր Արևելյան դպրոցը: Բոլոր դպրոցները  ներկայացան առանձին հոգևոր համարներով, իսկ երաժշտության դասավանդողները՝  առանձին  կատարումներով: Ժամերգությանը մասնակցում էին վերապատրաստվող դաստիարակները և Ջավախքից ժամանած սովորողների մեծ խումբը:

Կարդալ ավելին

Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019

 Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019

Փեսա՝ Սմբատ Պետրոսյան

Հարս՝ Սիդոնյա Վիրաբյան

Արարողապետ՝ Աշոտ Բլեյան

Համակարգումը՝ «Բլեյան կրթական ցանց» մեգանախագծով

Վայր՝ Հարավարևմտյան ֆիլհարմոնիկ

Ծրագիր՝

Կարդալ ավելին

Հարսանեկան ծեսի նախապատրաստություն

Հյուսիսային դպրոցի  սովորողները պատրաստվում են հարսանեկան ծեսին:

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Կարդալ ավելին

Հակաբացիլ Կոմիտաս-Թումանյան 2019. Համագործակցային նախագիծ:

Մայիսյան հավաքի օրերին  Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները  Բլեյան բաց ցանցի ներկայացման, տարածման, Հակաբացիլ Կոմիտաս-Թումանյան 2019. համագործակցային նախագծով   եղան  Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ  27 հիմնական դպրոցում: Նրանք շրջեցին դպրոցում, ծանոթացան, ընկերացան  դպրոցի առաջին դասարանի սովորողների հետ, իսկ հետո  միասին  մի քանի կոմիտասյան և թումանյանական ստեղծագործութուններ սովորեցին:

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Կարդալ ավելին

Սեբաստիո ազգային նվագարանների փորձերը

Կարդալ ավելին