Արևմտյան դպրոցի նախակրթարանի խմբերը, ճամբարականները կրթահամալիրի կրտսեր դպրոցների ճամբարականների հետ վարդավառյան վարդախնձոր տրամադրությամբ իրականացրեցին Վարդավառի ծեսը՝ վարդերով օրհնված լողավազանով, Խաչբուռով, Խնդումով, ջրոցիով:
Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան և ընկերներ
Մշակութային անցուդարձ բաժին
Հունիսի 29-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իսկական հարսանիք էր: Ամուսնանում էր մեր գործընկերուհի՝ Շամիրամ Պողոսյանը իր ընտրյալ Արայի հետ : Հարսանեկան ծեսին մասնակցում էին ամբողջ կրթահամալիրի դասավանդողները, սովորողները, գործընկերները և շատ այլ հյուրեր:
Կարդալ ավելին«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ «Հայ-վրացական կամուրջներ» նախագծով յուրացնում է վրացական ազգային երգեր:
Կարդալ ավելինԿոմիտաս՝ «Էն դիզան», «Շախկր, շուխկր»
Կարագոզյան վարժարանի խմբի երկօրյա երաժշտական անցուդարձը
Հունիսի 15-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իսկական հարսանիք էր: Ամուսնանում էին մեր գործընկերներ՝ Տաթև Ղամբարյանը և Միքայել Ղազարյանը: Հարսանեկան ծեսին մասնակցում էին ամբողջ կրթահամալիրի դասավանդողները, սովորողները, գործընկերները և շատ այլ հյուրեր:
Կարդալ ավելինՀունիսի 8-ին Սբ. Աննա եկեղեցում «Ուսումնական պատարագ» նախագծի շրջանակում տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որին մասնակցում էին «Սեբաստացիներ» ուսուցչական, դպրոցական և պատանեկան երգչախմբերը:
Ռուստամ Գուբայդուլինը Արամ Խաչատրյանի թավջութակահարների մրցույթի մրցանակակիր է: Այսօր կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահը հյուընկալեց ուֆացի, այժմ Ֆրանսիայում բնակվող թավջութակահարին: Այս էքսպրոմտ-համերգը Երևանում մեր հյուրի առաջին ելույթն էր ֆիլհարմոնիայի պատերից դուրս: Նա նվագեց Ա. Խաչատրյանի թավջութակի ռապսոդիան, որ պետք է վաղը կատարի ֆիլհարմոնիայի մեծ դաահլիճում Հայաստանի Երիտասարդական նվագախմբի հետ: Թավջութակահարը հպարտությամբ էր խոսում իր հայկական արմատների մասին:
Կարդալ ավելինՀունիսի 7-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի երաժշտության կենտրոնի լրացուցիչ կրթության սովորողների, ծնողների և դասավանդողների 45 հոգանոց խմբով «Հրաշամանուկ Հովիկ» բարեգրրծական կազմակերպության հրավերով մասնակցեցինք փառատոնին: Փառատոնին մասնակցելու էին եկել Հայաստանի բոլոր մարզերից, Ջավախքից, Արցախից:
Կարդալ ավելին