Հոդվածներ բաժին
Օրոր, օրորոցային, հայրուր, լուրիկ, դանդան, նեննի, նանի… ինչպես էլ կոչենք օրորոցային երգերը, դրանք մոր քաղցր ձայնով հնչած առաջին երգերն են, որ ըմբոշխնում է ամեն մանուկ: Թվում է, թե այդ երգերը միայն երեխային քնեցնելու համար են, մինչդեռ այնտեղ հաճախ մոր գորովանքն ու սերն է արտահայտվում: Սակայն օրորոցայինները շատ ավելի կարևոր նշանակություն ունեն: Դրանք մանկիկին մատուցած առաջին հոգևոր սնունդն են, որոնք խոր ազդեցություն են թողնում նրա հետագա կյանքի վրա: Ի՞նչ են երգում այսօր հայ մայրերն իրենց փոքրիկների համար, որտե՞ղ են մեր ազգային օրորոցային երգերը, ի՞նչ երգեր են ուսուցանվում մանկապարտեզներում և դպրոցներում. այս ամենի շուրջ զրուցեցինք երաժշտագետ, կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի հետ:
Կարդալ ավելին«Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հաղորդաշարի հյուրերն են կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ու երաժշտագետ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մերի Առաքելյանը:
Կարդալ ավելին