Պարն ու մանուկը
Մեր ընտրած նյութին անցնելե առաջ՝ հարկ կզգամ բացատրել,թե ինչ նշանակություն ունի մանկական երգեցողությունն ապագա ազգային դաստիարակության գործի մեջ: Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե,վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա,այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերով: Յերգը ներքին՝հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով,յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ վոր ընթանան,յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ յերգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:
Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող յերեվույթ մըն ե. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ,վասնզի պետք ե գիտենալ,թե ամեն գեղարվեստ ,-ինչպես՝յերաժշտություն,քանդակագործություն,ճարտարապետություն և այլն,-շարժում ե: Ամեն կյանքի մեջ պար կա:Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը միթե պար չէ:
Կարդալ ավելին