Աուդիո սկավառակը նվիրվում է Սեյրան Ավագյանի ծննդյան 58-րդ տարելիցին
Սեյրան Ավագյան բաժին
Հուլիսի 27-ին կրթահամալիրի վոկալի ուսուցիչ, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուսուցիչ-բարեկամ, Երևանի պետական կամերային երգչախմբի մեներգիչ, երգիչ, բոլորիս ընկեր Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է:
Ուզում ենք՝ այս օրն ավանդական դառնա Սեյրանին մեր շնորհակալությունը ասելը՝ իր նախաձեռնությամբ ստեղծված «Բրոյի-բրոյի» նախագծով Երևանում տոնախմբություն անցկացնելով, իրեն ծափահարելով:
Հուլիսի 27, ժամը 19.00, Անգլիական այգի
Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ
Սեյրան Ավագյանի ձայնասկավառակի շնորհանդես
Սեյրան Ավագյան բլոգի նորամուտ
Մասնակիցներ՝ Սեբաստացիներ, Երևանի կամերային երգչախումբ, գործընկերներ-բարեկամներ, երևանցիներ
Կարդալ ավելինՍեյրան Ավագյանը հայկական դասական և ժողովրդական երգարվեստում ունի իր բացառիկ, ուրույն տեղը: Ձայնադարանը Սեյրանի ծննդյան տարելիցին ընդառաջ, փորձել է համակարգել և ամբողջացրել նրա ստեղծագործական ժառանգության նմուշները մեկ վիրտուալ տիրույթում՝ Սեյրան Ավագյան բլոգում:
Բլոգի նյութերը դեռ համալրվելու են:
Կարդալ ավելին
Սեյրան Ավագյան․ CD
1. Լոռու գութաներգ (Կոմիտաս ) – 4.47
2. Այ այլուղս, Հաբըրբան (Կոմիտաս ) – 3.51
3. Ահեղ ձայնս (Կոմիտաս ) –3.38
4․ Էպոս (Կոմիտաս ) – 1.56
5. Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան (ժողովրդական) – 6.03
6. Լորիկ. Առավոտուն բարի լուս (ժողովրդական) – 3.11
7. Հայկական ժողովրդական երգերի շարք – 3.11
8. Փայլուն Արուսյակ (Ջիվանի ) – 3.18
9. Պատկիքըդ ղալամով քաշած (Սայաթ Նովա) – 2.21
Կարդալ ավելին
Կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան)
Մենակատար՝ Սեյրան Ավագյան