Ազգային մշակույթ բաժին
Հուլիսի 3-ին ազգագրագետ-բանահավաք, պարուսույց, տնտեսական գիտությունների թեկնածու Ռուդիկ Հարոյան վարպետի ծննդյան օրն է:
Մեր նախնյաց ավանդական երգերն ու պարերը, ծիսական արարողություններն այն թանկագին մասունքներն են, որոնց հաղորդակցվելով ճանչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկնում ես հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը: Պարը, պարերգը մարմնի հոգու թարգամանն են, աղոթարանը:
Ռ. Հարոյան
Կարդալ ավելինՊարն ու մանուկը
Մեր ընտրած նյութին անցնելե առաջ՝ հարկ կզգամ բացատրել,թե ինչ նշանակություն ունի մանկական երգեցողությունն ապագա ազգային դաստիարակության գործի մեջ: Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե,վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա,այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերով: Յերգը ներքին՝հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով,յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ վոր ընթանան,յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ յերգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:
Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող յերեվույթ մըն ե. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ,վասնզի պետք ե գիտենալ,թե ամեն գեղարվեստ ,-ինչպես՝յերաժշտություն,քանդակագործություն,ճարտարապետություն և այլն,-շարժում ե: Ամեն կյանքի մեջ պար կա:Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը միթե պար չէ:
Կարդալ ավելինՄարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը:
Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին: Բայց պարի ոգին` շեշտ, հանգ և եղանակ, ազգային և ինքնուրույն կերպարանք է ստանում խառնվածքի և քաղաքակրթության աստիճանի համեմատ:...
Կարդալ ավելին«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Կրթամշակութային արշավ Սամցխե-Ջավախք
Հունիսի 15-ին «Սեբաստիա» համերգսրահում «Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թող ըլլա» համերգ-ցուցադրություն-ներկայացումն էր:
Կարդալ ավելինՀունիսի 12-ին «Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող ըլա» համերգ-ցուցադրությունն էր:
Կարդալ ավելինԵս սիրում եմ մերձավորիս, բայց չեմ ատում օտարին,
Օտարն էլ ինձ նման մարդ է, ցանկանամ եմ իր բարին։
Ջիվանի
Աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ
Կարդալ ավելին