Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը:
Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին: Բայց պարի ոգին` շեշտ, հանգ և եղանակ, ազգային և ինքնուրույն կերպարանք է ստանում խառնվածքի և քաղաքակրթության աստիճանի համեմատ:...
Կարդալ ավելին