Կոմպոզիտոր, երգեհոնահարուհի, տերմենահարուհի Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանն ավարտել է ԵՊԿ ստեղծագործական (պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևի դասարան) և երգեհոնային (դասախոս Վահագն Ստամբոլցիանի դասարան) բաժինները:
Նրա ստեղծագործություններն արժանացել են մի շարք մրցանակների:
2009 թ. Հովհաննես Թումանյանի 140-ամյակի առթիվ Սաթենիկը` որպես ընթերցող համագործակցել է «Ulikhanyan quintet» ջազ խմբի հետ` թողարկելով մանկական ստեղծագործությունների 3000 օրինակ ձայնասկավառակ, որոնք էլ նվիրել են ՀՀ մանկապարտեզներին, դպորցներին և մանկատներին:
2011-2012 թթ. Սաթենիկը դասավանդել է Հորդանանի, Թագավոր Հոսսեինի անվան կոնսերվատորիայում: Այդ տարիներից սկսած՝ նա ուսումնասիրել է տերմենվոքս էլեկտրոնային գործիքը, ինքնուրույն սովորել նվագել: Այսօր Սաթենիկը համարվում է Հայաստանի և տարածաշրջանի միակ տերմենահարուհին:
Նվագել է «Զանգակներ» խմբում:
Մասնակցել է մի շարք փառատոների, թե՛ Հայաստանում, թե՛Գերմանիայի Լիփշտատ և Լայպցիգ քաղաքներում. «Առանց Հպման», «Կառոլինա Այք», նաև Մոսկվայում հայտնի «Տերմենոլոգիա» միջազգային փառատոնին: Հայաստանյան տարբեր միջոցառումներին, համերգներին և փառատոններին ներկայացրել է հեղինակային և մի շարք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Գրել պատասխան