«Հակաբացիլ Կոմիտաս 2016» նախագիծը Կասկադում

img_4161

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Մասնակիցներ՝ 1-12-րդ դասարաններ, տարատարիք երևանցիներ

Նախագծի և տոնախմբության ղեկավար՝ Արթուր Շահնազարյան

Հունիսի 10-ի՝ ժամը 20.00-ին` Կասկադում

Ծրագրում՝

  • Կրթահամալիրի հիմնը. «Անդաստան». միասնական կատարում
  • Միասնական երգեր
    Հայր մեր
    Սոնա յար
    Հո՜յ, Նազան
    Գնացեք, տեսեք
    Արև, արև, եկ, եկ
    Դե, հե, զընգը, զընգը
    Երի, երի, երի ջան
    Էս առուն
    Կաքավի երգը
    Այբ, բեն, գիմ
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
    (գեղ. ղեկավար և խմբավար՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ՝ Հարություն Թոփիկյան)
  • «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ (խմբավար՝ Լուիզա Քեշիշյան)
  • «Սեբաստացիներ» վոկալ համույթ (գեղարվեստական ղեկավար՝ Մարինե Մկրտչյան)
  • «Տիեզերք» վոկալ գործիքային խումբ «Կոմիտասյան շար»
  • Միասնական պարեր – Ստեփան Թորոյան և ընկերներ

Տոնախմբության ֆեյսբուքյան էջի հրավերը

 

Հակաբացիլ Կոմիտաս. երգերի տեքստեր

 Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:

 

Հայր մեր
Հա՜յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շընորհ,
Լի ու լի՝ ամեն օր,
Հա՜յր մեր,
Կյա՛նք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՜յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե Սուրբ խաչով,
Հա՜յր մեր,
Դու պահապան մեր:

 

Սոնա յար

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցընծալիս ա.

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Ա՛յ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կանաչ տեղը` բաղում եմ,

Սոնա յար, Սոնա յար,

Պարի միջին խաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կաքավի պես սորալով,

Սոնա յար, Սոնա յար,

Տըղաներին դաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա

 

Հո՜յ  Նազան

 

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Գարնան սիրուն ծաղիկ ես,

Հո՜յ Նազան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունիկ ես,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Գըլխիս վըրով պըտիտ տուր,

Հո ҃յ, Նազան իմ, Նազան իմ,

Նախշուն թև թիթեռնիկ ես,

Ջա ҃ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

 

Գնացեք տեսեք` ով է կերել այծը

 

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,

Գնացին տեսան` այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը,

Թուփն ու այծը,

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

 

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,

Գնացին տեսան` գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

 

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,

Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

 

Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ

 

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

 

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.

Կարմիր արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ:

 

Արևն հաղթեց ամպերին,

Շողքը գցեց սարերին,

Զիզի քարը տես-տես

Պսպղում է ոսկու պես:

 

Կարմիր արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ:

 

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե ջան

 

Էսօր ուրբաթ է, պաս է,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Սըրտիկ արծաթե թաս է,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Աշխարհ մարդու չի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Աշուն եկավ ցողալեն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան

Ծառի թըփեր դողալեն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Աշխարհ մարդու չի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Ղարիբ տըղեն երերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Աշխարհ մարդու չի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

 

Երի, երի, երի ջան

 

Էս գիշեր լուսը տեսա,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա՜ն:

 

Ելել էր ուխտ էր գալի,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Հրացանը` դուսը տեսա:

Երի’, մարալո ջեյրա՜ն:

 

Արև էր ամպի տակին,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Սուրբ Հակոբ ճամփի տակին,

Երի’, մարալո ջեյրա՜ն:

 

Մի էնպես աղբեր ունեմ,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Հրեղեն ձին թամբի տակին:

Երի’, մարալո ջեյրա՜ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա՜ն:

 

Էս առուն

 

Էս առուն ջուր է գալի.

Մի տեսեք- ու՞ր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեր անե:

Գալիս է, գալիս է

Սեր անե:

 

Քենին մահանա արել,

Իր յարին հյուր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեր անե:

Գալիս է, գալիս է

Սեր անե:

 

Վարդ եմ քաղել մաղերով,

Վեր եմ դըրել շաղերով.

Գալիս է, գալիս է

Սեր անե:

Գալիս է, գալիս է

Սեր անե:

 

Արի, իմ սիրեկան յար,

Առաջ գամ քեզ տաղերով:

Գալիս է, գալիս է

Սեր անե:

Գալիս է, գալիս է

Սեր անե:

 

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

 

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

 

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ։

 

Այբ, բեն, գիմ

 

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

 

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

 

Խե, ծա, կեն,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կեն,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

 

Ճե, մեն, յի (հի),

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի,

Նու, շա, ո,

Նու, շա, ո:

 

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Ռա, սե, վեվ:

 

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

 

 

 

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>