Կիթառի համույթի ստեղծումը
Հեղինակ՝ Երաժշտության ուսումնական կենտրոնի կիթառի դասավանդող՝ Տաթև Աղաջանյան
Ակունքներով Եգիպտոսից եկած և վերջնականապես Իսպանիայում ձևավորված այս երաժշտական նվագարանը՝ կիթառը,գրավում է բոլորին: Նրա հանդեպ սերը ծնվում է դեռ փոքր հասակից: Սակայն լավ տիրապետելու համար երկար և հետևողական աշխատանք է անհրաժեշտ:
Քրտնաջան և համբերտար սովորողների մի խումբ հավաքվեց«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծագործական միջավայրում: Երկարատև և արդյունավետ աշխատանքի ընթացքում սովորողները սկսեցին լավ տիրապետել գործիքին՝ հանդես գալով անհատական կատարումներով: Գովելի էր, երբ իրենք էին առաջարկում որևէ ստեղծագործություն սովորել: Շուտով միտք առաջացավ հադես գալ միասին, ստեղծել համույթ: Առջևում Կոմիտասյան օրերն էին, անհրաժեշտ էր պատրաստվել համերգին: Սովորականի պես հավաքվեցինք, նայեցինք, ուսումնասիրեցինք Կոմիտասի կենսագրությունը, ստեղծագործական ուղին և երկար մտորելուց հետո ընտրեցինք«Կաքավիկ» երգը, այն ծանոթ էր սովորողներին, ավելի հեշտ կընկալվեր կիթառային կատարումը: Բայց այս ստեղծագործության մշակումը կիթառի համար չկար, որոշեցինք ինքներս մշակել: Հաջորդեցին ամենօրյա երկար փորձերը: Արդյունքը՝անթերի կատարումն էր«Սեբաստացիներ» համերգասրահում: Հենց այս առաջին հաջողությունն էլ ինքնըստինքյան ձևավորեց համույթը: Սովորողներն ավելի ոգևորվեցին, խմբային ելույթները նախընտրում էին անհատական կատարումներից: Խմբային աշխատանքը օգնեց, որպեսզի սովորողները ավելի լավ ճանաչեն իրար, պարտաճանաչ և կոկիկ հանդես գան: Կոմիտասյան երաժշտությունը դուր եկավ և՛ հանդիսատեսին, և՛ մեզ, այդիսկ պատճառով Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին որոշեցինք ներկայացնել Կոմիտասյան երաժշտության մի ամբողջ շարք:
Ընթացքում սկսեցինք հանդես գալ այլ ժանրերում՝ ջազ, դասական երաժշտություն և այլն: Բայց ժանրերը հենց այնպես չընտրվեցին, ընտրությունը ծնվեց հետագա համերգների թեմաների հիման վրա: Ունեցանք ջազային երաժշտությանընվիված համերգ, որին ներկայացանք Սկոթ Ջոպլինի «Էստրադայի արտիստը» կատարումով:
Ստեղծագործության ընտրությունից հետո սկսվեց ուսուցման գործընթացը: Նախ՝ կատարեցինք ստեղծագործության մասերի բաժանում, սկսեցինք անհատական պարապմունք յուրաքանչյուր սովորողի հետ: Շտկվեցինանհասկանալի և տեխնիկապես դժվար կատարվող կտորները: Յուրաքանչյուրը սովորեց իր հատվածը (պարտիան), որից հետո անցանք ընդհանուր փոձերի: Ընդհանուր փորձի ժամանակ շեշտը նախդրվում է ռիթմիկայի և համաչափության վրա: Յուրաքանչյուր կատարող պարտավոր է լսել կողքինին`իր հատվածի սկիզբը և վերջը ճիշտ, ժամանակին կատարելու համար: Այսքանից հետո նոր սկսում ենք ուշադրություն դարձնել դինամիկայի նշաններին: Այս ձևով էլ իրականացվեցին նաև հաջորդ համերգի նախապատրաստական աշխատանքները: «Արգենտինայից մինչև ծագող արևի երկիր» համերգին կատարեցինք«Կարմեն» օպերայից մի փոքրիկ հատված:
Ամանորին ընտրեցինք«Happy New Year» երգը, որը բոլորին դուր եկավ և նախապատրաստական աշխատանքներն ավելի արագ ընթացան`՝սովորողների ոգևորության արդյունքն էր: Պարապմունքների ընթացքում սովորողները երբեմն կամաց երգում էին երաժշտությանը զուգահեռ: Այստեղից էլ միտք հղացավ նվագակցությանը զուգահեռ կատարել նաև երգը: Մեր կատարումը մեծ հաջողություն ունեցավ: Բայց ուսումնական տարին նոր է սկսվում, շատ աշխատանք ունենք կատարելու, սպասվում են նոր ու ավելի հետաքրքիր համերգներ:
Գրել պատասխան