ԻՏԱԼԱՑԻ ԿԻԹԱՌԱՀԱՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ
Աղբյուրը ՝ Տաթև Աղաջանյանի բլոգ
Մաուրո Ջուլիանին (Mauro Giuseppe Sergio PantaleoGiuliani 1781-1829) ծնվել է Բարսելոնայում:Վաղ հասակում նա սովորել է ջութակ և ֆլեյտա նվագել,միաժամանակ ինքնուրույն կերպով ուսումնասիրել է կիթառ:Արդեն 20 տարեկան հասակում նա Իտալիայում հայտնի է դարձել որպես վիրտուոզ կիթառահար:1800թ. սկսել է համերգային շրջագայություններ Եվրոպայովորպես մենակատար:1807թ. նա բնակություն է հաստատել Վիեննայում,որտող հայտնի է դարձել ավստրիական արքունիքում և ազնվականության շրջանակներում:1808թ. ապրիլին նա նվագախմբի հետ միասին հանդես է եկել բաց համերգով,որի ընթացքում ներկայացվել է նրա հեղինակային կոնցերտը կիթառի համար,որը զարմացրել է բոլորին վիրտուոզ հնարքներով:Որպես կոմպոզիտոր Ջուլիանին վայելում էր նույնպիսի համբավ,ինչպիսին ունեին Հայդնը,Բեթհովենը և այլոք:1813թ. Վիեննայում Ջուլիանին որպես ջութակահար մասնակցել է Բեթհովենի IIV սիմֆոնիայի պրեմիերային:Համերգը ղեկավարում էր Բեթհովենը,ով Ջուլիանիին անվանել է «հազվագյուտ վիրտուոզ»:1819թ. Ջուլիանին մեկնել է Վիեննայից և այս ժամանակահատվածից սկսած նրա կյանքի համերգային գործունեության մասին մեզ հասած տվյալները աճախ չեն համապատասխանում իրականությանը`ն
ույնիսկ մահվան օրն ու տեղը:Կենսագիրները նշում են, որ կյանքի վերջին տարիներին նա շրջագայել է Գերմանիայում,Լեհաստանում,Ռուսաստանում,Անգլիայում և Իտալիայում: Ջուլիանիի կիթառային ժառանգությունը մեծ է:Այն ներառում է կիթառային պիեսներ,կամերային անսամբլներ կիթառի հետ,կիթառային կենցերտ դաշնամուրի կամ պոքր կազմի հետ:Նրա կոնցերտները կամերային անսամբլների կազմում կիթառի դերի ընսլայնման արդյունք են:Իր համերգներով նա հաստատել է կիթառի դերը մեծ բեմում`որպես ջութակին և դաշնամուրին հավասարազոր գործիք:
Ֆերդինանդո Կառուլին (Ferdinando Maria Meinrado Francesco Pascale Rosrio Carulli 1770-1841)`իտալացի դասական կիթառահար,կոմպոզիտոր և մանկավարժ ծնվել է Նեապոլում:Նա համարվում է կիթառի ուսուցման լիակատար ձեռնարկի առաջին հեղինակը և դասական կիթառի առաջին մենակատարներից մեկը:Կառուլին ծնվել է հարուստ ընտանիքում,մանուկ հասակում տեղացի հոգևորականի ղեկավարությամբ սովորել է թավջութակ նվագել,սակայն 16 տարեկան հասակում հետաքրքրվել է կիթառով և փորձել է ինքնուրույն տիրապետել այդ գործիքին:Մշակելով կատարման սեփական ոճը`որոշ ժամանակ անց Կառուլին նշանակալի հաջողությունների է հասել և սկսել է համերգներով հանդես գալ Նեապոլում`կարճ ժամանակում վաստակելով Իտալիայի լավագույն կիթառահարի համբավը:1801թ. երաժիշտն ամուսնացել է մի ֆրանսուհու հետ և մեկնել Փարիզ,ուր շարունակել է ակտիվ համերգային և ստեղծագործական գործունեությունը:Նա առաջին երաժիշտն էր,ով փարիզյան հասառակության համար բացահայտեց կիթառի`որպես լուրջ համերգային գործիքի հնարավորությունները:1811թ. կոմպոզիտորն ավարտել է «Կիթառի լիակատար դպրոցը» իր տեսակի մեջ առաջին խոշոր ուսումնական ձեռնարկը կիթառի պատմության մեջ:Ձեռնարկը վերահրատարակվել է Ֆրանսիայում և շատ արագ հանրահայտ է դարձել:1826թ. Կառուլին Փարիզի երժշտական վարպետ Ռենե Լակոտի օգնությամբ ստեղծել և պատենտավորել է անսովոր մի գործիք`տասը լարանի կիթառ,որի համար ևս գրել է ուսումնական ձեռնարկ:Վաղ իտալական ռոմանտիզմի ոճով գրված նրա նրբագեղ ու հուզական ստեղծագործությունները (400-ից ավելի) ընդգրկվել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ կիթառահարների նվագացանկի մեջ:Կառուլիի շատ ստեղծագործություններ ծրագրային են,նրա գրչին են պատկանում բազմաթիվ կամերային անսամբլներ կիթառի մասնակցությամբ.դուետներ,տրիոներ,կվարտետներ,երգեր և ռոմնսներ`ձայնի և կիթառի համար :Կառուլին գրել է նաև մի շարք էտյուդներ և ուսուցողական պիեսներ:Կառուլիի աշակերտներից առանձնանում էր կիթառահար և կոմպոզիտոր Ֆիլիպո Գրանյանին,ով կիթառի համար բազմաթիվ կամերային ստեղծագործությունների հեղինակ է:
Մաթեո Կարկասին (Matteo Carcassi 1792-1853)`իտալացի դասական կիթառահար և կոմպոզիտոր,վաղ մանկությունից սովորել է նվագել դաշնամուր,այնուհետև կիթառ,իսկ 20 տարեկանում արդեն վիրտուոզ կիթառահարի համբավ է վաստակել:1820թ. բնակվել է Փարիզում,որտեղ զբաղվել է համերգային և մանկավարժական գործունեությամբ:Նրա փայլուն տեխնիկան և նրբագեղ կատարումները սիրված էին ֆրանսիական հասարակության միջավայրում:Կարկասին հաճախ կատարում էր սեփական ստեղծագործությունները.հիմնականում դրանք Օբերի,Հերոլդի և Ռոսինիի օպերաների թեմաներով ֆանտազիաներ և վարիացիաներ էին:Կիթառահարը հաջողությամբ համերգներ էր տալիս Լոնդոնում և Գերմանիայի զանազան քաղաքներում:Համարվում է որ նա Կառուլիի աշակերտն է,իսկ ավելի ստույգ նա ինքն էր Կառուլիին համարում իր ուսուցիչը:Նրա բազմաթիվ ստեղծագործությունները (սոնատներ,ռոնդոներ,կապրիչոներ,վալսեր և այլն) տեղ են գտել ժամանակակից կատարողների երկացանկում:Մեծ նշանակություն ունեն նրա ուսումնա-մանկավարժական աշխատությունները,այդ թվում էտյուդները և երեքմասանի «Կիթառի մեթոդը»,որը դարձել է այդ գործիքի ուսուցման առավել հանրահայտ ձեռնարկներից մեկը:Կոմպոզիտորի հարյուրից ավելի ստեղծագործությունները մինչ այժմ չեն հրատարակվել:
Գրել պատասխան