Կոմիտասը՝ Կիլիկիա,Արի իմ սոխակ և մնացած երգերի մասին

«Հավաքածու հայոց ժողովրդական երգերի». Խմբագրությամբ՝Լ. Եղիազարյանի.1900 թ. Փարիզ

Կոմիտասի այս գրախոսությունը վերոհիչյալ ժողովածույի մասին նույն թվին տպված ե «Արարատ» հանդեսում. Եջմիածին

Ժողովրդական ե միայն այն երգը,վոր նվազմամբ և անմիջապես ե ստեղծում մի ժողովուրդ։ Մի ազգի ժողովրդական երգերն այնքան բնորոչիչ են,վոր չե կարելի ոտար և ցեղակից ազգերի հետ խառնել։ Թե վո՛րքան համապատասխան ե հավաքածուի մեջ մի երգը կազմությամբ և դաչնակով հայ ժողովըրդական յերգերի վոգուն  և վոճին,ցույց կտա հետևյալ քննությունը։

1.Արաքսի արտասուքը՝»Մայր Արաքսի ափերով».ճիչտ բողոքական յեկեղեցու յերգ ե,վոր չե կարող հյուսիսային ժողովուրդին հատուկ պարզությամբը հայի՝ արևելցու վառ զգացման թարգմանը լինել,ուր թե ժողովրդական լիներ։

2. Հերիք վորդյակք. յեղանակը տաճկական ե և կոչվում ե «պեյաթի» աքլոր. «Շարքի» _իցն առնված և այն խիստ աղավաղված։ Հատածները միանգամայն սխալ են բաժնված։

3.Կիլիկիա.» յերբ վոր բացվին».յեղանակը նորմանդական ե՝ բառերը ֆրանսերեն լեզվով գրված,վորից   բառացի թարգմանել ե Ն.Ռուսինյանը ,Նորմանդիա բառի տեղ Կիլիկիա դնելով ։Դաչնակը առավել խնամքով ե կազմված ,բայց այգերգի բնավորություն ե տալիս յեղանակին։

4.Հայրիկ՝» ծավալ_ծավալ» սխալ ե ,»ծովածավալ» պետք ե լինի,հայ գուսանի հորինածն ե այս երգը,վոր «Շիրինի» կոչված պարեղանակի կազմությունն ունի։Վորքան պարզ ու բնական  ե յեղանակը,բայց նույնքան բռնի և անբնական ե դաչնակը։

5.Զիմ գլխին. ժողովածուիս միակ զուտ հայ ժողովրդական Տոսպ գավառի յերգն ե։ Դաչնակը պարզ ե ,վորպես և  յեղանակը, բայց հայ ժողովրդական յեղանակների ավյունը չկա, այլ պատկերացում ե միայն մի մեռած կմախք։ Բառերը  բոլորովին խառնիխուռն և չատ անմիտ և պատահական կերպով դասավորված։ Բովանդակությունը թերի ե մնացած։ Այս յերգին կցված ե և մի այլ ժողովրդական յերգ,վոր բոլորովին կապ չունի այս յերգի իմաստի հետ։ Գրեթե նույնը կարելի յե ասել և մյուս յերգերի բառերի նկատմամբ։

6.Բոյդ բարձր. յեղանակը պարսիկ ժողովրդական _գուսանական ե. բանաստեղծության տաղաչափությունն արդեն վկա յե ,վոր  հայ ժողովրդական չե։ Յերգն այնպես ե դաչնակված, վոր կարծես լուրջ վողբերգ լինի և վոր դաշնակների ընտրությամբ և վոճով հիշեցնում ե Բեթհովենի  «Egmont» թատերգությունից։

7.Վերջապես տետրակի  վերջին եփում զետեղված ե Կազաչենկոյի հորինած և դաչնակած Ռաֆայել Պատկանյանի » Արի իմ սոխակը» ։Յեղիազարյանը այս յերգն ել իբր հայի զգացման արդյունք ե ներկայացնում յեվրոպացի  յերաժիչտներին։ Յերաժչտական տարրական սխալներ կան գրեթե ամեն մի յերեսում մինչև 28 եջը։ Թարգմանությունը տգեղ, սխալ,բռնի և չատ տեղ սարքված ե։

Այս յերգերից վո՛չ մեկը,բացի «Զիմ գլխի ֆաթեն կիտամ»_ից հայ գյուղացի ժողովուրդը չի յերգում, վորովհետև  նախ իրանը չեն,յերկրորդ յուր զգացմունքը նա արտահայտում ե այնպես,վոր միջից արտացոլում ե նորա ամբողջ կյանքն ու եյությունը իր բոլոր պատմական,բնական և առանձնահատուկ պայմաններով։ Մեր կարծիքով հայ ժողովրդական յերգերը դաչնակելուց առաջ պետք ե քաջ հմուտ լինել հայ ժողովրդի պատմական,բնական և ազգային պայմաններին, հեղինակի բազմության,վոգուն ,վոճին,բառերի իմաստին,մեր ժողովրդական տաղաչափության,ժողովրդի վարվեցողության և արտասանության հանգամանքներին և ելի մի չարք այլ բանկերին,ապա ձեռնարկել դաչնակելու և հրատարակելու. հակառակ դեպքում միշտ թերի կողմ կմնա։

Այս կերպ չենք կարող գաղափար տալ մեր ժողովրդական յեղանակների մասին առհասարակ ոտարների և մանավանդ յեվրոպացի յերաժիչտնորին։ Պետք ե մեծ զգուշությամբ և սրբությամբ հավաքվենք մեր յերգերն ու պարերգերը, որոնք բոլորովին այլ յեռանդ ,այլ զգացմունք և այլ միտք են պարունակում,քան մյուս արևելյան ազգերինը։

Պ.Լ.Յեղիազարյանը չատ ե չտապել,ուստի և ոտար յեղանակներն,այն ել այլանդակված, իբր հայ ժողովրդական յերգ և հրատարակել, վորով և անչուչտ սխալ և հակառակ կարծիք պետք ե կազմեն մեր բարոյականի և մտավորի, անցյալի և ներկայի մասին։

Աղբյուրը` Լիլիթ Առաքելյանի բլոգ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>