Երգեր թումանյանական տեքստերով

%d1%80%d0%b8%d1%81%d1%83%d0%bd%d0%be%d0%ba1 «Թումանյանը երաժշտության մեջ » նախագիծ

1.Կաքավի գովքը

2.Կոտ ու կես

3. Աղվեսն էկավ

4.Խնոցի

5. Բարի լույսի զանգեր զարկին

6. ԱԽ, ի՜նչ լավ է

7. Համբարձում յայլա

8.Ամպի տակից ջուր է գալիս

9. Աշուն

10. Վարդը

Տեքստեր և կարաոկեներ

1. Կաքավի գովքը

Բառեր

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ: 
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,

 

Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

 

2.Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

 

Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար

Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար

Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

 

3. Աղվես

Բառեր

Աղվես էկավ լանջիկ-մանջիկ,

Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:

 

Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,

Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

 

 

Աղվես գնաց մըտավ ջաղաց,

Թաթեր վերուց, մի բոլ խաղաց:

 

Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,

Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

 

 

4. ԽՆՈՑԻ

Հարի՛, հարի՛, խնոցի՛,

Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկըդ բարակ, խնոցի՛,
Մեջըդ կարագ, խնոցի՛։

Փլավ կեփեմ եղ չկա

Փեսեն էկավ տեղ չկա

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Բերքդ բարի, խնոցի՛,

 

5. Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին:

Ճըղճըղալեն անուշ,անուշ:

 

Առուն հովտեն փախուստ կտա

Գըլգըլալեն անուշ, անուշ

Բարակ հովը կըշնկշընկա

Զըլզըլալեն անուշ, անուշ:

 

Երամ կապած կըռունկնն եկավ

Կըռկըռալեն անուշ, անուշ,

Տաղ կըկարդա քարեն լաքավ

Կըղկըղալեն անուշ, անուշ:

 

6. Ախ, ինչ լավ է

Ախ, ինչ լավ են սարի վրա

Անցնում օրերն անուշ, անուշ,

Անրջային, թեթևասահ

Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդն է թափում սարին-քարին,

Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,

Շնչում բուրմունք եդեմային:

Ախ, ինչ հեշտ են սարի վրա

Սահում ժամերն անուշ, անուշ,

Շվին փչեց հովիվն ահա,

Աղջիկն ու սերն անուշ, անուշ:

 

7.Համբարձում, յայլա-Ա.Տիգրանյան

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած,
Թև թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում
Ինչպես թիթեռներ:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

 

8. Ամպի տակից ջուր է գալիս-Ա. Տիգրանյան

 

Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում,
էն ո՛ւմ յարն է նստած լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։

Ա՛յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից։

Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՛վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի…

Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում.
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։

 

9. Աշուն-Ռ, Մելիքյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

10. Վարդ-Ռ. Մելիքյան

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,

Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>