«Ուսուցչի լույս»-ն Արատեսում

«Ուսուցչի լույս» նախագիծը շարունակվում է հունվարի 6-ին՝ Արատեսում: Առաջին ուսումնական պատարագը կատարվում է Արատեսի եկեղեցու բակում: Բոլորը մասնակիցներ են, կատարում են ինչպես հոգևոր, այնպես էլ Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: «Սեբաստացիներ» վոկալ համույթի երկու մասնակիցներով՝ ես և Սյուզի Մարգարյանն առանձին կատարում ենք Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականը Ծննդյան Ճրագալույցի կարգից: Ուսումնական Ծննդյան պատարագը շարունակվում է Նորավանքի վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիներում, որտեղ կատարվում են հատվածներ Սուրբ պատարագից, Սուրբ Ծննդյան շարականներ, «Ավետիս»-ներ:

Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>