Ֆիլմի հեղինակ՝ Սրբուհի Մաշինյան
4-2 դասարան
Կարդալ ավելինՀայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:
Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:
Կարդալ ավելին