Սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի ծննդյան 145-ամյակի առթիվ Երևանում մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի շրջանակներում նախատեսվում են կազմակերպել բազմապիսի միջոցառումներ, գիտաժողով, համերգներ ողջ տարվա ընթացքում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում կներկայացվի Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, իսկ տարեվերջին կբացվի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը (ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան):
Փառատոնի առաջին համերգը տեղի ունեցավ երեկ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Փառատոնի մյուս համերգները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը.
Հոկտեմբերի 2
Կոմիտաս, դաշնամուրային ստեղծագործություններ
Մենակատարներ՝ Արմեն Բաբախանյան, Կարինե Օհանյան
Հոկտեմբերի 4
Կոմիտաս, Մեներգեր
Մենակատարներ՝ Անահիտ Պապայան, Լուիզա Երեմյան, Հասմիկ Թորոսյան, Լիպարիտ Ավետիսյան
Նվագակցում է Արմեն Աղաջանյանը
Հոկտեմբերի 7
Կոմիտաս, Հոգևոր և Աշխարհիկ խմբերգեր
Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան)
Հոկտեմբերի 8
Կոմիտաս, Պատարագ
«Հովեր» պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան)
Ներածական խոսք՝ Մհեր Նավոյանի
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 և 2000 դրամ
Տոմսարկղ՝ 010-58-60-46, 095-90-90-08
Մանրամասները՝ տեսանյութում:
Գրել պատասխան