Տիգրան Մանսուրյան
Մի քանի տասնամյակ առաջ կարծում էի, թե երաժշտությունը, որ հիմա իրենք են գրում, երբեք չի գրվելու մեզանում։ Երիտասարդ տարիքիս հավատում էի, որ ետվեբեռնյան շրջանի կոմպոզիտորական հնարների և Կոմիտասի՝ նվազագույն հնչյուններով ներկայացող հորինման միջոցների համադրմամբ է ստեղծվելու իմ և իմ սերնդակիցների երաժշտությունը՝ այս ձևով յուրացնելով արևմուտքի կոմպոզիտորական հնարների նորագույն համակարգը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով կոմիտասյան ավանդույթին։ Մի խումբ երիտասարդ երաժիշտներով այս սկզբունքը կիրառելու կարծես թե հաջողված փորձերն էլ էինք արել… Սակայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ «մեծ երկրի» շքանշանակիր «մեր» ավագները, որոնք տիրապետում էին գեղագիտության և վարչարարության անառիկ ամրոցներին, այս խնդրի հետ կապված իրենց հարցերը վերջնականապես լուծել էին՝ անիմաստ դարձնելո...
Կարդալ ավելին