'երևան' որոնման արդյունքները

Կոմիտաս, աշխարհիկ խմբերգեր

10608758_1503432516592795_7052339480293700612_o

Նոյեմբերի 14-ին՝ ժամը՝ 19:00, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին:

Կարդալ ավելին

Նարեկացի համույթի համերգը կրթահամալիրում

DSC_5293

Նոյեմբերի 13-ին՝ ժամը՝ 15:15, առաջին անգամ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում հանդես կգա Նարեկացի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի Մշակույթի վաստակավոր գործիչ` Հովիկ Սահակյան):

Կարդալ ավելին

Կոմիտասը` համաշխարհային էկրանին

վալերի

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:

Ռուսաստանաբնակ  պրոդյուսեր  Վալերի  Սահարյանը  դեռ  2013-ին  տեղեկացրել էր, որ Հայոց  ցեղասպանության  մասին  ֆիլմի  նախագիծ  է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի  արդեն  սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի  վերջին  Երևանում  էր  և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:

Կարդալ ավելին

Մանսուրյանական օրեր. սեպտեմբերի 16-19

10682434_737238309644741_4163783798937106474_o  

 

Այս տարի լրանում է մեր ժամանակների խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Շնորհիվ իր բազմաժանր և տարողունակ կոմպոզիտորական արվեստի՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների, Մանսուրյանի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից. նրա գործերն այսօր հնչում են համաշխարհային բեմերից: 

Կարդալ ավելին

Երաժշտություն` մեր ընտրությամբ

UntitledՄայիսի 15-ին` ին՝ ժամը՝ 15:00, Մայիսյան 9-րդ հավաքի Մեդիահամերգ ստուգատեսի շրջանակներում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա Դպրոց պարտեզի Երաժշտության դպրոցի սովորողների համերգը:

Կարդալ ավելին

Յ. Ս. Բախ, Ալելույա

Մայիսի 12-ին՝ ժամը՝ 15:15, Մայիսյան 9-րդ հավաքի Մեդիահամերգ ստուգատեսի շրջանակներում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա Երաժշտության դպրոցի սովորողների համերգը՝ նվիրված Յ. Ս. Բախին:

dashanmowrayin_1

Կարդալ ավելին

Միասնական համերգ-սեմինար

загруженное

Մայիսի 7-ին՝ ժամը՝ 15:15, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Թերեզա Նախոյանի և Էլլադա Գալոյանի համերգը (ղեկավար՝ ԵՊԿ պորֆեսոր Արմինե Մոկացյան):

Կարդալ ավելին

Սաթենիկ Ուլիխանյան. վարպետության դաս-համերգ

nju.armН-НL--ПL¦-ЖL¬L¬

 

Մայիսի 6-ին՝ ժամը՝ 11:00, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա Հայաստանում միակ տերմենահարուհի Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի վարպետության դաս-համերգը:

Կարդալ ավելին

«Զանգակներ» խմբի համերգը. նախագիծ

1513852_813495925342798_1213670723_n

Ապրիլի 12-ին, ժամը՝ 17:30, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի կունենա «Զանգակներ» խմբի համերգը:

Համերգն իրականացվում է «Համերգի կազմակերպումը որպես ուսումնական նախագիծ» նախագծի շրջանակներում:

Համերգի պատասխանատուներ՝

  • Հայտարարության տարածում սոցցանցերում. Վիտալի Գրիգորյան և Ավետիս Հարությունյան
  • Ընդունելություն. Մերի Առաքելյան և ընկերներ
  • Համերգավարներ՝ Գոհար Մովսիսյան և Սուրեն Պողոսյան
  • Մեդիա-տեխնիկական սպասարկում...
Կարդալ ավելին

Սողոմոն Վարդանյանի համերգ-նվերը՝ Մայրության և գեղեցկության տոնին

Սողոմոն

 

 

Ապրիլի 7–ին՝ ժամը՝ 15:15, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում «Համերգի կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ» նախագծի շրջանակներում տեղի կունենա  կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորող դաշնակահար Սողոմոն Վարդանյանի մենահամերգը՝  նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Կարդալ ավելին