Մայիսի 7-ին՝ ժամը՝ 15:15, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Թերեզա Նախոյանի և Էլլադա Գալոյանի համերգը (ղեկավար՝ ԵՊԿ պորֆեսոր Արմինե Մոկացյան):
Համերգի հյուրն է Մոսկվայի կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Սարդարյանը (ջութակ):
Ծրագրում՝
Լյուդվիգ վան Բեթհովեն, 32 վարիացիա
Բախ, Պրելյուդ և ֆուգա Ռե մաժոր
Չայկովսկի, Մեղեդի
Սկարլատի, Պոլիֆոնիա
Պրոկոֆև, Պետյան և գայլը
Գրել պատասխան