«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում հունվարի 26-ի «Մկրտության ծես» նախագծին ընդառաջ` «Մխիթար սեբաստացի» Կրթահամալիրի կրտսեր դպրոցների երգեցիկ խմբերը (երաժշտության դասավանդողներ` Ոսկանյակ Մարինե, Մաթևոսյան Հասմիկ, Կիրակոսյան Արփինե) սովորում են «Այսօր ձայնն հայրական» շարականը:
Կարդալ ավելինՀոգևոր երգ բաժին
Մկրտություն — qahana.am կայքից
Մկրտություն — Վիքիպեդիա
Ինչ է մկրտությունը և ինչ է անհրաժեշտ մկրտության համար — http://ter-hambardzum.net կայքից
Ինչպես մկրտվել
Մկրտություն
Ուսումնասիրությունները՝ Մարինե Մկրտչյանի
Կարդալ ավելին«Ուսուցչի լույս» նախագիծը շարունակվում է հունվարի 6-ին՝ Արատեսում: Առաջին ուսումնական պատարագը կատարվում է Արատեսի եկեղեցու բակում: Բոլորը մասնակիցներ են, կատարում են ինչպես հոգևոր, այնպես էլ Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: «Սեբաստացիներ» վոկալ համույթի երկու մասնակիցներով՝ ես և Սյուզի Մարգարյանն առանձին կատարում ենք Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականը Ծննդյան Ճրագալույցի կարգից: Ուսումնական Ծննդյան պատարագը շարունակվում է Նորավանքի վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիներում, որտեղ կատարվում են հատվածներ Սուրբ պատարագից, Սուրբ Ծննդյան շարականներ, «Ավետիս»-ներ:
Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ
Հայ-թուրքական կրթական կամուրջներ
Ստամբուլում Միջին և Ավագ դպրոցների նախագծային խմբերը եղան հայկական մի քանի եկեղեցիներում, մասնակցեցին պատարագին, ծանոթացան կառույցների ճարտարապետական ոճին, հանդիպեցին հագևոր աստիճանավորների և համայնքի անդամների հետ:
Ղալաթիո Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նախագծային խմբերով ներկայացրեցինք «Ուսումնական ժամերգություն» նախագիծը, որի ընթացքում մեզ միացան բազմաթիվ ստամբուլահայեր: Ակնթարթում ստեղծվեց հոգևոր երգչախումբ: Միասնական երգեցողությունը և աղոթքը միավորեց բոլորիս:
Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ
Կարդալ ավելինՍտամբուլ ժամանած նախագծային խմբերը եղան Պոլսո հայոց պատրիարքարանում: Նրանք շրջեցին պատրիարքարանի շենքում, եղան «Հովհաննես Կոլոտ» պատրիարքի անվան թանգարանում, ծանոթացան տեղի հոգևոր, նյութական ժառանգության հետ, որից հետո պատասխանատու Վաղարշակ սարկավագ Սերոբյանը գլխավոր ընդունելությունների սրահում պատասխանեց սովորողներին և դասավանդողներին հուզող հարցերին: Այցը ամփոփվեց պատրիարքարանի Մայր տաճարում Ուսումնական ժամերգությամբ:
Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ
Կարդալ ավելինԱյսօրվա ժամերգության խորհուրդն էր՝ «Ձոն և խնկարկում դեկտեմբերի 7-ի Սպիտակի զոհերի հիշատակին»:
Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ
Նոյեմբերի 30-ը կրթահամալիրում տոնական էր. ամուսնանում են գործընկեր երկու դասավանդեղներ` Գևորգն ու Արաքսյան :
Պատումը և երաժշտական տեսաֆիլմը՝ Աննա Երիցյանի բլոգում
Կարդալ ավելին