Հայ-թուրքական կրթական կամուրջներ
Ստամբուլում Միջին և Ավագ դպրոցների նախագծային խմբերը եղան հայկական մի քանի եկեղեցիներում, մասնակցեցին պատարագին, ծանոթացան կառույցների ճարտարապետական ոճին, հանդիպեցին հագևոր աստիճանավորների և համայնքի անդամների հետ:
Ղալաթիո Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նախագծային խմբերով ներկայացրեցինք «Ուսումնական ժամերգություն» նախագիծը, որի ընթացքում մեզ միացան բազմաթիվ ստամբուլահայեր: Ակնթարթում ստեղծվեց հոգևոր երգչախումբ: Միասնական երգեցողությունը և աղոթքը միավորեց բոլորիս:
Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ
Գրել պատասխան