January 6, 2019
Հոգևոր երգ, Տեսագրություն
«Ուսուցչի լույս» նախագիծը շարունակվում է հունվարի 6-ին՝ Արատեսում: Առաջին ուսումնական պատարագը կատարվում է Արատեսի եկեղեցու բակում: Բոլորը մասնակիցներ են, կատարում են ինչպես հոգևոր, այնպես էլ Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: «Սեբաստացիներ» վոկալ համույթի երկու մասնակիցներով՝ ես և Սյուզի Մարգարյանն առանձին կատարում ենք Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականը Ծննդյան Ճրագալույցի կարգից: Ուսումնական Ծննդյան պատարագը շարունակվում է Նորավանքի վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիներում, որտեղ կատարվում են հատվածներ Սուրբ պատարագից, Սուրբ Ծննդյան շարականներ, «Ավետիս»-ներ:
Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ
Կարդալ ավելին