Հունվարի 5-ին , կրթահամալիրի Ագարակում Քոլեջը պարերգերով և «Ավետիս»-ներով ընդունում էր մասնակիցներին: Երբ տրամադրությունը բարձր ծիսական մասնակիցը թոնրի կրակի տաք սրտով վայելում է ամեն վայրկյանը, չի նկատում՝ ինչպես թռավ ժամանակը: Իսկ մեզ մնում է բարեմաղթանքներ հղել միմյանց ու ավետել.
— Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մե՜ծ ավետիս:
Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ
Գրել պատասխան