Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ

Հուլիսի 27-ին կրթահամալիրի վոկալի ուսուցիչ, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուսուցիչ-բարեկամ, Երևանի պետական կամերային երգչախմբի մեներգիչ, երգիչ, բոլորիս ընկեր Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է:

Ուզում ենք՝ այս օրն ավանդական դառնա Սեյրանին մեր շնորհակալությունը ասելը՝ իր նախաձեռնությամբ ստեղծված «Բրոյի-բրոյի» նախագծով Երևանում տոնախմբություն անցկացնելով, իրեն ծափահարելով:

Հուլիսի 27, ժամը 19.00, Անգլիական այգի

Հակաբացիլ տոնախմբություն «Բրոյի-բրոյի» Սեյրան Ավագյանի հետ

Սեյրան Ավագյանի ձայնասկավառակի շնորհանդես

Սեյրան Ավագյան բլոգի նորամուտ

Մասնակիցներ՝ Սեբաստացիներ, Երևանի կամերային երգչախումբ, գործընկերներ-բարեկամներ, երևանցիներ

Միասնական երգեր, պարերգեր, ընթերցանություն

Սայաթ-Նովա

  1. Բրոյի-բրոյի
  2. Չկա քիզի նման
  3. Դուն էն հուրին իս

Ջիվանի

  1. «Ես մի ծառ եմ ծիրանի»

Ազգային պարերգ «Ծամիս թորգի»

Կոմիտաս

  1. Նանարի նա
  2. Ծաղիկ ունեմ նարնջի, Հեյ, գյուլ եմ
  3. Սոնա յար
  4. Երևան բաղ եմ արել

Կարդում ենք

  1. Թումանյան «Իմ երգը»
  2. Քառյակներ.

-Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:
Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

Չարենց

  1. Ինչքան աշխարհը սիրես
  2. Ինչ որ լավ է վառվում է ու վառում

Ազգային պարերի միասնական պարատոն

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>