Հոգևոր երգ բաժին

Մկրտության շարականների ուսուցում

«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում հունվարի 26-ի «Մկրտության ծես» նախագծին ընդառաջ` «Մխիթար սեբաստացի» Կրթահամալիրի կրտսեր դպրոցների երգեցիկ խմբերը (երաժշտության դասավանդողներ` Ոսկանյակ Մարինե, Մաթևոսյան Հասմիկ, Կիրակոսյան Արփինե) սովորում են «Այսօր ձայնն հայրական» շարականը:

Կարդալ ավելին

Մկրտություն

Մկրտություն — qahana.am կայքից
Մկրտություն — Վիքիպեդիա
Ինչ է մկրտությունը և ինչ է անհրաժեշտ մկրտության համար — http://ter-hambardzum.net կայքից
Ինչպես մկրտվել
Մկրտություն

Ուսումնասիրությունները՝ Մարինե Մկրտչյանի

Կարդալ ավելին

«Ուսուցչի լույս»-ն Արատեսում

«Ուսուցչի լույս» նախագիծը շարունակվում է հունվարի 6-ին՝ Արատեսում: Առաջին ուսումնական պատարագը կատարվում է Արատեսի եկեղեցու բակում: Բոլորը մասնակիցներ են, կատարում են ինչպես հոգևոր, այնպես էլ Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: «Սեբաստացիներ» վոկալ համույթի երկու մասնակիցներով՝ ես և Սյուզի Մարգարյանն առանձին կատարում ենք Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականը Ծննդյան Ճրագալույցի կարգից: Ուսումնական Ծննդյան պատարագը շարունակվում է Նորավանքի վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիներում, որտեղ կատարվում են հատվածներ Սուրբ պատարագից, Սուրբ Ծննդյան շարականներ, «Ավետիս»-ներ:

Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Կարդալ ավելին

Նախածննդյան ուսումնական ժամերգություն

Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Կարդալ ավելին

Ակնթարթում ստեղծվեց հոգևոր երգչախումբ

Հայ-թուրքական կրթական կամուրջներ

Ստամբուլում  Միջին և Ավագ դպրոցների  նախագծային խմբերը եղան հայկական մի քանի եկեղեցիներում, մասնակցեցին պատարագին, ծանոթացան կառույցների ճարտարապետական  ոճին,  հանդիպեցին հագևոր աստիճանավորների և համայնքի անդամների հետ:

Ղալաթիո Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նախագծային խմբերով ներկայացրեցինք «Ուսումնական ժամերգություն» նախագիծը, որի ընթացքում մեզ միացան բազմաթիվ ստամբուլահայեր: Ակնթարթում ստեղծվեց հոգևոր երգչախումբ: Միասնական երգեցողությունը և աղոթքը միավորեց բոլորիս:

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Կարդալ ավելին

Ուսումնական ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցում

Դեկտեմբերի 14-ին  Սուրբ երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ հերթական ուսումնական ժամերգությունը, որի պատասխանատուն էր Արևմտյան դպրոցը: Մասնակցում էին բազմաթիվ  սովորողներ, դասավանդողներ, գործընկերներ:

Կարդալ ավելին

Այցելություն Պոլսո հայոց պատրիարքարան

Ստամբուլ ժամանած նախագծային խմբերը եղան Պոլսո հայոց պատրիարքարանում:  Նրանք շրջեցին պատրիարքարանի շենքում, եղան  «Հովհաննես Կոլոտ» պատրիարքի անվան թանգարանում, ծանոթացան տեղի հոգևոր, նյութական ժառանգության հետ, որից հետո պատասխանատու Վաղարշակ սարկավագ Սերոբյանը գլխավոր ընդունելությունների սրահում  պատասխանեց սովորողներին և դասավանդողներին հուզող հարցերին: Այցը ամփոփվեց պատրիարքարանի Մայր տաճարում Ուսումնական ժամերգությամբ:

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Կարդալ ավելին

Ձոն և խնկարկում դեկտեմբերի 7-ի Սպիտակի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Սբ. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ  «Ուսումնական ժամերգություն» , որի պատասխանատուն էր Միջին դպրոցը: Մասնակցում էին բազմաթիվ սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրում վերապատրաստվող դասավանդողներ:

Այսօրվա ժամերգության խորհուրդն էր՝  «Ձոն և խնկարկում դեկտեմբերի 7-ի Սպիտակի զոհերի հիշատակին»:

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

Կարդալ ավելին

ՁՅՈՒՆԱՌԱՏ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ` ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ

Նոյեմբերի 30-ը կրթահամալիրում տոնական էր. ամուսնանում են գործընկեր երկու դասավանդեղներ` Գևորգն ու Արաքսյան :

Պատումը և երաժշտական տեսաֆիլմը՝ Աննա Երիցյանի բլոգում

Կարդալ ավելին

Ժամերգություն, հարիսայի օրհնություն․․

Նոյեմբերի 10-ին Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոնի ամփոփման մեկնարկը տրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ժամերգությամբ, հարիսայի օրհնությամբ:

Կարդալ ավելին