Կատարում է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան
1. Չինար ես – 3: 13
2. Քելեր ցոլեր – 2: 27
3. Հով արեք, սարեր ջան – 4: 21
4. Մի յար ունեմ – 0: 32
5. Քաղհան – 0: 58
6. Սանդի երգը – 2:09
7. Հով լինի – 1:31
8. Գութանը հաց եմ բերում – 1:05
9. Էս առուն ջուր է գալի – 0:53
10. Սիփանա քաջեր – 2:42
11. Ալագյազ աչերդ -1:13
12. Անձրև եկավ շաղալեն – 1 :22
13. Սարէն կուգա ջուխտըմ ղոջ – 1:17
14. Հանդեն գաս, գեղը մտնես -1: 13
15.Կապուտ քուռակ հեծել եմ – 2:04
16. Նարո ջան – 1:55
Նկարագրություն՝
1․ Հայ ժողովրդական երգ` «Չինար ես» : Մշակումը՝ Կոմիտասի:
2. Հայ ժողովրդական երգ` «Քելեր ցոլեր»: Մշակումը` Կոմիտասի: Կոմիտասյան երկերի իր հատորներից մեկում Ռոբերտ Աթայանը նշում է, որ այստեղ իրականում ժողովրդական երկու երգ է, որոնք կոչվում են «Քելեր, ցոլեր» և «Սարի սովոր», և, ինչպես մի շարք այլ ստեղծագործություններում, այստեղ էլ Կոմիտասը դրանք միացրել է նուրբ ընտրությամբ: Կոմիտասն այս երգը մշակել է թե՛ որպես մեներգ ՝ դաշնամուրի նվագակցությամբ, թե՛ որպես խմբերգ:
3. Հայ ժողովրդական երգ` «Հով արեք, սարեր ջան» : Մշակումը՝ Կոմիտասի:
4. Հայ ժողովրդական երգ` «Մի յար ունեմ»: Մշակումը՝ Կոմիտասի:
Երգի խոսքերը՝
Մի յար ունեմ, ավչի ա,
Յար նայ, նայ, նայ,
Մեջքը բարակ ղամշի ա,
Յար նայ, նայ, նայ:
ավչի – որսորդ
5. Հայ ժողովրդական երգ` «Քաղհան»: Մշակումը` Կոմիտասի: Այս կատարուման քառատողերից բացի, երգը ունի շարունակություն:
6. Հայ ժողովրդական «Սանդի երգ» (ձավարածեծ): Կոմիտասն այս երգի վերնագրի կողքին նշել է ձավարածեծ: Սանդով ծեծել են ձավարը և թեփազերծել: Ռոբերտ Աթայանն այս երգի մասին նշում է, որ բնագրերը կան միայն Պոլսում աշխատած տարիների տետրերում և մշակման մի քանի տարբերակներով: Մեղեդին երեք ինքնուրույն երգերի միացում է, որոնցից ամեն մեկը պատկերում է ձավար ծեծելու ամեն մի դրվագը և ըստ այնմ տեմպը գնալով արագանում է:
7․ Հայ ժողովրդական երգ` «Հով լինի»: Մշակումը` Կոմիտասի:
8. Հայ ժողովրդական երգ` «Գութանը հաց եմ բերում»: Մշակումը՝ Կոմիտասի: Ռոբերտ Աթայանի կոմիտասյան երեգրի ժողովածուի (Երկերի ժողովածու: Մեներգեր և խմբերգեր) 3-րդ հատորում կարդում ենք. «Ուշադրության է արժանի բուն մեղեդու պարզությունը և նրա ելևէջների նուրբ, բայց նկատելի տարբերությունները»:
9. Հայ ժողովրդական երգ` «Էս առուն ջուր է գալի»: Մշակումը՝ Կոմիտասի: Այս երգի մի տարբերակը գրի է առել Կոմիտասը՝ Սուրմալուում, մի տարբերակը՝ նրա աշակերտ Սպիրիդոն Մելիքյանը՝ Ապարանում: Կոմիտասն այս երգը մշակել է թե՛ իբրև մեներգ, թե՛ իբրև խմբերգ:
10․ Հմայակ Խուրշուդյանը երգի մեղեդին նոտագրել է Տրապիզոնում: Մանուկ Աբեղյանը ազատ ոճով շարադրել է երգի բառերը և որպես սյուժե ընտրել է Ծերենցի «Երկունք» վեպից՝ սասունցիների հարձակումը արաբների վրա : Կոմիտասն երգն անվանում է «Սիփանա քաջեր» և պարբերաբար մշակել է, աշխատելով ՝ որքան կարելի է կատարյալ դարձնել այն:
Կոմիտասի հայտնաբերված ծրագրերից երևում է, որ իր խմբերգային համերգները նա միշտ ավարտել է «Սիփանա քաջեր»-ով: Այդ կանոնից բացառություն են կազմել Փարիզի մեծ համերգը, որն սկսվե՛լ է «Սիփանա քաջեր»-ով:
11․ Հայ ժողովրդական երգ` «Ալագյազ աչերդ»:Մշակումը՝ Կոմիտասի: Ռոբերտ Աթայանը նշում է, որ Կոմիտասի՝ 1913 թվականին թանաքով մաքրագրած ծոցատետրում կա միաձայն երգի երկու շարադրություն, և մշակելիս Կոմիտասն այդ երկու տարբերակներից ընտրել է լավագույն կտորները: Մշակված տարբերակում գրված են եղել միայն առաջին տան տողերը: Ալագյազ բառը Կոմիտասի ծոցատետրում գրված է եղել «ալագեօզ»:
12․Հայ ժողովրդական երգ` «Անձրև եկավ շաղալեն»: Մշակումը՝ Կոմիտասի:
Ռ. Աթայանը նշում է, որ 1899 թ. Բեռլինում կարդացած դասախոսության ընթացքում Կոմիտասը հայ ժողովրդական այլ երգերի թվում 4 գերմանացի երգիչներից կազմված խմբով կատարել է նաև այս երգը՝ քառաձայն մշակումով:
13. Հայ ժողովրդական երգ` «Սարէն կուգա ջուխտըմ ղոչ»: Մշակումը՝ Կոմիտասի:
14. Հայ գեղջկական երգ՝ «Հանդեն գաս գեղը մտնես»: Մշակումը՝ Կոմիտասի:
15․ Հայ ժողովրդական երգ «Կապուտ քուռակ հեծել եմ»:
16․ «Նարո ջան» երգը գրի է առել ու մշակել Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչյանը:
Գրել պատասխան