Սոլի-Տուտի երգչախումբ
Սոլի-Տուտի երգչախումբը բաղկացած է 12 պրոֆեսիոնալ երգիչներից։ Ավելի քան 30 տարի այն առանձնահատուկ ոգեշնչմամբ ուսումնասիրում է բազմաձայն երգացանկեր եւ հատկապես խրախուսում է ժամանակակից ստեղծագործությունների կատարումը: Երգչախմբի գործունեության մշտական հասցեն Փարիզ 8 Սենտ-Դենիս համալսարանն է։ Երգչախումբը ստեղծել և ղեկավարում է Դենիս Գոթեյրին: Բազմաթիվ շփումներն ու արտասահմանյան շրջագայությունները հարստացնում են երգչախմբի փորձն ու երգացանկը: Բեմադրման և երաժշտական թատրոնի նկատմամբ սերը երգչախմբին թույլ է տալիս ներկայացնել ինչպես ակապելա, այնպես էլ նվագախբի նվագակցությամբ կատարվող գործերի յուրօրինակ երգացանկ:
Էստել Նադաու, Ֆրեդերիկ Էպին, Քեթլին Այզեքսոն Քերոլայն Տարիտ, Նելլի Լավերն, Իզաբել դե Բրիոն Ալեքսանդր Պեկաստեյն, Էլոան Հաբեր, Ժերոմ Վուկովից Առնո Խաչերյան, Օլիվյե Ֆուրկադ, Ժան-Ֆիլիպ Դեկին Ռեժիսոր՝ Դենիս Գոթեյրի Դենիս Գոթեյրի Դենիս Գոթեյրին հիմնել է պրոֆեսիոնալ երգչախումբ Սոլի-Տուտին 1989թ Փարիզ 8 Սենտ-Դենիս համալսարանում, որտեղ նա դասավանդել է դիրիժորություն եւ երգչախմբային պրակտիկա։ Ոգեշնչված լինելով 20 և 21-րդ դարերի ստեղծագործություններով՝ նա բազմաթիվ օրիգինալ ստեղծագործություններ է պատվիրել ֆրանսիացի և օտարերկրացի կոմպոզիտորների։ Ամեն տարի նա կազմակերպում է նաև երգչախմբային հանդիպումներ եւ փորձի փոխանակումներ աշխարհի տարբեր ծայրերից եկած երգչախմբերի հետ՝ ավանդական և ժամանակակից երգացանկերի շուրջ։
Պաշտոնական կայքեր
Հանդիպումների օրակարգը՝ այստեղ….
Գրել պատասխան