Հայկ Դավթյան.Ջութակահար, դիրիժոր

 Հայկ Դավթյանը ծնվել է 1963թ.-ին: Ուսանել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Տ.Հայրապետյանի դասարանում: 1985թ.-ին ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Է.Թադևոսյանի ջութակի դասարանը: 1990թ.-ին ավարտել է Յ.Դավթյանի դիրիժորական դասարանը: 1981թ.-ին Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր է, 1996թ.-ին Պիեր Լանտիե միջազգային մրցույթի Գրան Պրի մրցանակակիր է, դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ:

Նրա ստեղծագործական գործունեության ևս մեկ կարևորագույն ոլորտ է հայկական երաժշտության ձայնագրությունների իրականացումը. Բաբաջանյան, Խաչատրյան, Բաղդասարյան, Կոմիտաս, Ալթունյան:

Դիրիժորական գործունեությունը սկսել է 1987թ.-ին Երևանում, որպես Երևանի Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերային թատրոնի դիրիժոր, 1990թ.-ից ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության նվագախումբը և 1991թ.-ից նշանակվել է Հայաստանի պետական ռադիոյի նվագախմբի հրավիրված դիրիժոր:

Այսօր Հայկ Դավթյանը ջութակի դասարան է ղեկավարում Ստրասբուրգի կոնսերվատորիայում /Ֆրանսիա/, ինչպես նաև Ֆրանսիական Նաիրի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է: Հայկ Դավթյանը, որպես ջութակահար իրականացնում է ծավալուն համերգային գործունեություն Ֆրանսիայում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Իսրայելում, Արաբական Էմիրություններում, Քաթարում, բազմաթիվ այլ երկրներում և իհարկե Հայաստանում:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>