«Խազեր» երգչախումբ՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Անի Նավասարդյան
«Խազեր» երգչախումբը երգում է հայ ազգային երաժշտություն՝ մասնավորապես Կոմիտաս:
Երգչախումբը ստեղծվել է 2012-ին՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ…), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտութունը տարածելու ու զարգացնելու գաղափարը: Դրա մի փոքրիկ մասնիկն էլ ներկայացնում է երգչախմբի անունը:
Խազերը հին հայկական նոտագրությունն է, որը կարդալու բանալին կորսվել է 17-18-րդ դարերում և վերականգնվել 19-րդ դարում մեծագույն հայ երաժիշտ, ազգագրագետ Կոմիտասի կողմից: Ցավոք 1915 թ.-ի Թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունից հետո Կոմիտասի ձեռագրերի մի մասը կորսվեց: Դրանց մեջ կային Խազերի մասին աշխատություններ ու էլի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության համար բավականին թանկ նյութեր: Այժմ Խազագիտությամբ զբաղվում է երաժշտագետ, Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը և հուսանք, որ մի օր մենք Խազերի օգնությամբ կերգենք մեր երգերը:
Երգչախմբի երգացանկի հիմնական մասը հենց կազմում են Կոմիտասի բազմաձայնած Հայ գեղջուկ և եկեղեցական երգերը: Դրանց թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական պարային, և այլն…
«Խազեր» երգչախումբը կարևորում է դպրոցներում և հասարակական վայրերում երգելը ու տարածելը ազգային երաժշտությունը:
Կազմակերպել է համերգներ տարբեր բարեգործական ու բնապահպանական միջոցառումների համար:
Երգել է Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում:
2014 թ.-ին մի խումբ այլ երիտասարդների հետ կազմակերպել է քաղաքային տրանսպորտում հայկական ազգային երաժշտությամբ CD-ներ բաժանելու միջոցառումը: Բաժանելու ընթացքում երիտասարդները խմբերով բարձրանում էին ավտոբուսներ ու երգում ժողովրդական երգեր:
Նույն կերպ CD-ներ են բաժանվել ծննդատներում՝ արդեն հայկական օրորներով:
Միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=uSNxzkZztYU&list=PLsAHVpudforv-jnWsfx74ITNibm2os4Q5
Երգչախմբի էլեկտրոնային հասցեն
[email protected]
Երգչախմբի ֆեյսբուքյան էջը
https://www.facebook.com/Khazerchoir/
Գրել պատասխան