Հարսանեկան ծիսական երգարան
Թագվոր, քո ձիուն
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թամքըն էր ոսկի:
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղոլանն էր ոսկի:
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղասղանն էր ոսկի:
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Զանգին էր ոսկի:
Այն վերի գլխախնձոր
Այն վերի գլխախնձոր, հարցից, ով է նա,
Այն վերի գլխախնձոր, մեր թագավորն է,
Այն աջի ձեռախնձոր, հարցից, ով է նա,
Այն աջի ձեռախնձոր, մեր թագուհին է,
Այն ձախի քեֆախնձոր, հարցից, ով է նա,
Այն ձախի քեֆախնձոր, կնքահայրերն են,
Այն ներքի եռախնձոր, հարցից, ով է նա,
Այն ներքի եռախնձոր, հարսնևորներն են,
Այն միջի օրհնյալ խնձոր, հարցից, ով է նա,
Այն միջի օրհնյալ խնձոր, նոր թագավորն է:
Այն բնի մեկ հատ խնձոր, հարցից, ով է նա,
Այն բնի մեկ հատ խնձոր, նոր թագուհին է:
Թագվորագովք
Ծառ խնկենին որ ծաղկեցավ,
Թուփն ու տերև բոլորեցավ,
Թագվոր աթոռք ուրախացավ,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:
Գացեք բերեք ըզկռունկ չոլեն,
Թող գա մտնի դարբասխանեն,
Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,
Խերն ու բարին մըր թագվորին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին:
Ծառ ծաղկեցավ
Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Ծառս ծաղկեցավ
Ծառս ծաղկեցավ, ծաղկեցավ, ծառ կայնեցավ,
Կանաչ ու կարմիր մեր թագավորն էր,
Կանաչ ու կարմիր մեր թագավորն էր:
Ծաղիկ ծաղկեցավ, ծաղկեցավ արդ բացվեցավ,
Անթառամ ծաղիկ մեր թագուհին էր,
Անթառամ ծաղիկ մեր թագուհին էր:
Թագավոր ինչ բերեմ քու նման
Թագավորինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Էն արեգակը, որ կծաղկեր,
Ծաղկեր քու արևու նման:
Էն արեգակը, որ կծաղկեր,
Ծաղկեր քու արևու նման:
Թագավոր ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կծաղկեր,
Ծաղկեր քու արևու նման:
Անթառամ ծաղիկ, որ կծաղկեր,
Ծաղկեր քու արևու նման:
Հարսնուկեմ, կուզեմ մեկ մայրիկ
Հարսնուկ եմ, կուզեմ մեկ մայրիկ,
Կուլամ, կուլամ հատիկ հատիկ:
Որո՞ւ ըսեմ՝ խաթունանաս.
Երթաս բարով, դու ողջ ըլլաս.
Դու ողջ ըլլաս, դու ողջ ըլլաս,
Ձեռքդ, գիրկդ լեցուն ըլլաս:
Եղնիկ
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:
Լուսոյին գովելու համար ենք եկել
Աղջի, ինչ լավ նազ ունիս,
Լուսոյին գովելու համար ենք եկել,
Չորեք դիմաց մազ ունիս,
Լուսոյին տանելու համար ենք եկել:
Խունջիկ-մունջիկ մի անի,
Լուսոյին գովելու համար ենք եկել
Մեր տուն գալու կամ ունիս,
Լուսոյին տանելու համար ենք եկել:
Սարի ետև տուն ունիմ,
Լուսոյին գովելու համար ենք եկել,
Մեջը ոսկի սուն ունիմ:
Լուսոյին տանելու համար ենք եկել:
Աչքերըդ անգին քարեն,
Լուսոյին գովելու համար ենք եկել,
Ունքերըդ մարդ կըվառեն,
Լուսոյին տանելու համար ենք եկել:
Սարեն կուգաս
Սարեն կուգաս՝ սեյրան կենես,
Մեջ կալերուն էրան կենես,
Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,
Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:
Արևն առե խորկանց մեղրուց,
Նազե Մարկոս գիրկ իրի ծոց,
Կըլոր, մըլոր չուր կանաբոց,
Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:
Կըգեր հ՚ Արզումա բուքն ու քյամին,
Բարով կըգեր էն խընամին,
Մերիկ մեռներ քյու շեկ ծամին,
Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:
Մերիկ, մերիկ
Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ,
Մերիկ, մերիկ, անուշ, մերիկ, անուշ մերիկ,
Լուսուն կելնիս, մ ՙավլը ըզտախտիկ, մ ՙավլը ըզտախտիկ,
Օր չըկորի աղջկա հետքիկ, օր չըկորի աղջկա հետքիկ:
Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ,
Մերիկ, մերիկ, անուշ, մերիկ, անուշ մերիկ,
Շենգլիկ, շենգլիկ դու մը ժաժա, ես իմ ժաժալու,
Համ էլ լալու, համ ի լալու, համ էրթալու:
Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ,
Մերիկ, մերիկ, անուշ, մերիկ, անուշ մերիկ,
Փեսեն էկավ արևելքեն, արևելքեն,
Կռունկ էկավ Վանա ծովեն, Վանա ծովեն,
Հարսիկ տարան Մեղրագետեն, հարսիկ տարան Մեղրագետեն:
Մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ, մերիկ:
Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիստո՛ս
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,
Թագվորահոր օրհնությունով,
Թագվորամոր օրհնությունով,
Հայրապետաց օրհնությունով,
Վարդապետաց օրհնությունով,
Քահանայաց օրհնությունով,
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:
Այլիհո՜
– Էկանք, էկանք, այլիհո՜,
– Ինչու՞ եկաք, այլիհո՜,
– Աղջկատեսի, այլիհո՜,
– Աղջիկ չունենք, այլիհո՜,
– Տեսել ենք, տեսել, այլիհո՜,
– Որտե՞ղ եք տեսել, այլիհո՜,
– Ձեր այգու մեջ, այլիհո՜,
– Ի՞նչ էր անում, այլիհո՜,
– Թել էր մանում, այլիհո՜,
– Ի՞նչ կար գլխին, այլիհո՜,
– Կապույտ լաչակ, այլիհո՜,
– Ի՞նչ կար մեջքին, այլիհո՜,
– Արծաթ գոտի, այլիհո՜,
– Ի՞նչ կար ոտին, այլիհո՜,
– Կարմիր մաշիկ, այլիհո՜,
– Բա ո՞նց եկաք, այլիհո՜,
– Պռատ գառով, այլիհո՜,
– Պոչատ հավով, այլիհո՜,
– Տատիս տատի ծակված թավով, այլիհո՜:
Խնամի, խոշ իս էկի
– Խնամի, խոշ իս էկի,
Դարդակ ու բոշ իս էկի,
Էրկու կլոճ իս բերի,
Էն լե ճամփին իս կիրի:
– Քեզի կիտամ մաղ մի արծաթ,
Առ, բարիշի խնամի:
– Մաղը ծակի, արծաթ թափի,
Չեմ բարիշի, խնամի:
– Քեզիկիտամ մի կոտ ոսկի,
Առ, բարիշի խնամի:
– Կոտդ կոտրի, ոսկին թափի,
Չեմ բարիշի, խնամի:
– Քեզի կիտամ մի գոմ օչխար,
Առ, բարիշի խնամի:
– Գոմը բըլի, օչխար ջարդի,
Չեմ բարիշի, խնամի:
– Քեզի կիտամ մի տիկ գինի,
Առ, բարիշի խնամի:
– Հը՞, ղորթ ա՞ ասում:
– Հա՛, հա՛:
– Հարսը փեսին հալալ էլնի,
Համաձայնեմ, խնամի:
– Խնամի, խոշ իս էկի,
Բարով, խերով իս էկի: – 2 անգամ
Ադեն մածուն մերել է
Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:
Զնկլիկ
Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծակեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Հավարն հասավ վերին թաղ,
Հարսնառն էկավ փախեփախ,
Հարսին առան ու տարան,
Տարան հարի Ապարան:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Թագվորի մեր, դուս արի – 1
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե,
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե նուշ, անուշ ենք բերե:
Վարդու ծաղիկ ենք բերե,
Մեխակ, շուշան ենք բերե:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե,
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե տախտ ավլող ենք բերե,
Կովեր կթող ենք բերե,
Բեր գընացող ենք բերե,
Լըվացք անող ենք բերե:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե,
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Սարի կաքավ ենք բերե,
Սարի եղնիկ ենք բերե,
Կեր-խում անող ենք բերե,
Քե զարդարող ենք բերե:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե:
Գրել պատասխան