Կոմիտասյան օրեր. երգեր Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի համար

Կոմիտասյան օրեր. Նախագիծ

Երգեր Միջին, Ավագ դպրոցների սովորողների, Քոլեջի ուսանողների համար

  1. Իմ չինարի յարը
  2. Սև ա չոբանի շունը
  3. Էս առուն ջուր է գալի
  4. Շողեր ջան
  5. Երևան բաղ եմ արել
  6. Արևը կայնե կեսօր
  7. Թագվոր քո ձիուն
  8. Երի, երի ջան
  9. Անձրև եկավ
  10. Երկինքն ամպել է
  11. Ազգային օրհներգ
  12. Քրիստոս ի մեջ

Իմ չինարի յարը

Բառեր

1.Արև թռվռով ելավ,

Իմ չինարի յարը,

Մեր բանը կռվով էլավ,

Դարդիման յարը.

Թշնամու հոգին մեռնի,

Իմ չինարի յարը,

Իրա չար սրտով էլավ,

Դարդիման յարը: 

Կրկ.Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Գովական յարը: 

2.Ճրագը վառա, վառա,

Հոր հետ վատամարդ դառա,

Մեր ու ախպեր թող տվի,

Ես իմ սիրածին առա: 

3.Քարափի ծերին կանչի,

Թող թշնամին ամաչի,

Արևիդ մեռնեմ, յար ջան,

Չինարի պես կանաչի:

Սև ա չոբանի շունը

Բառեր

1. Սև ա չոբանի շունը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Կտանի յարիս քունը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

2. Կանաչ արտը վարել եմ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Սիրած յարիս ճարել եմ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

3. Սարի գլխին ձյուն եկավ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Անուշ յարս տուն եկավ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Էս առուն ջուր է գալի

Բառեր

Էս առուն ջուր է գալի,

Մի տեսեք, ո՞ւր է գալի.

Գալիս է, գալիս է, սեր անե:

Քենին մահանա արել,

Իր յարին հյուր է գալի.

Գալիս է, գալիս է, սեր անե: 

Վարդ եմ քաղել մաղերով,

Վեր եմ դրել շաղերով.

Գալիս է, գալիս է, սեր անե:

Արի՛, իմ սիրական յար,

Առաջ գամ քեզ տաղերով.

Գալիս է, գալիս է, սեր անե: 

Տանս տակին կա նռնի,

Ես բարձ բերեմ, դու կռնի.

Գալիս է, գալիս է, սեր անե:

Ես, դու մի բաղում պիտենք,

Դու՝ չինարի, ես՝ նռնի.

Գալիս է, գալիս է, սեր անե:

Շողեր ջան

Բառեր

Ամպել ա, ձուն չի՛ գալի,

Շողե՜ր ջան,

Սարիցը տուն չի՛ գալի,

Շողե՜ր ջան,

Դու շորորա՛, դուն օրորա՛

Շողե՜ր ջան,

Ամպի տակին ձուն կերևա,

Շողե՜ր ջան: 

2.Սիրտս կըրակով լըցված,

Շողե՜ր ջան,

Աչքիս քուն չի գալի,

Շողե՜ր ջան,

Դու շորորա՛, դուն օրորա՛

Շողե՜ր ջան,

Ամպի տակին ձուն կերևա,

Շողե՜ր ջան: 

Երևան բաղ եմ արել

Բառեր

1.Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

2.Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Արևը կայնե կեսօր, 1.20 վայրկյանից

Բառեր

1.Արևը կայնե կեսօր,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Իմ յարը կուգա էսօր,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Իմ յարի գալած ճամփեն,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Կըցանեմ կարմիր մասուր,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ քելե,

Դե՛ քելե, դե՛ քելե, դե՛ յարո ջան:

2.Ջա՜ն, յարո, բարով եկար,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն.

Ո՞ր արտով, քարով եկար,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Ես մեկ օր չէի տեսել,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն,

Ա՜խ, կարծես տարով չեկար,

Դե՛ քելե, դե՛ քելե, յարո ջա՛ն:

Թագվոր քո ձիու

1.Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թամքըն էր ոսկի:

2.Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղոլանն էր ոսկի:

3.Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղասղանն էր ոսկի:

4.Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Զանգին էր ոսկի:

Երի,երի ջան

Բառեր

Էս գիշեր լուսը տեսա,       
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմ յարը դուսը տեսա,       
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Ելել էր, ուխտ էր գալի,       
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրացանն ուսը տեսա,       
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն: 
Էն սարեն մարդ ա գալի,       
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Սարը կրակ ա տալի,       
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Առաջս աղլուխ բացավ,       
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմացա՝ վարդ ա տալի,       
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

Անձրև եկավ

Բառեր

Անձրևն եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն.
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն:
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,
Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն...
 
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,
Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն...

Երկինքն ամպել է

Բառեր

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է:
Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է:
Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ:
Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով:
Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է.
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է:
Շորո՜ր դու, շեկլի՛կ յար.
Տեսնեմ՝ դու ումն ես.
Իրավ եմ ասում՝
Դու իմ սըրտումն ես:

Ազգային օրհներգ

Բառեր

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Քրիստոս ի մէջ

Բառեր

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:


Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>